ՌԴ ԱԳՆ–ն Հայաստանին և Ադրբեջանին փոխադարձ զսպվածության կոչ է արել
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում և սահմանամերձ հատվածներում։ Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում ենք կրկնել, որ մենք երկու կողմերին փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի միջադեպեր չառաջանան՝ հատկապես կրակոցներով, զոհերով և վիրավորներով։ Այս մասին ռուսական «Известия» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի վերջին սրումը։
Նա նշել է, որ դրական մթնոլորտի ստեղծումը հայ-ադրբեջանական նման միջադեպերի կարգավորմանը նպաստելու համար, իհարկե, դրանք չեն կարող օբյեկտիվորեն նպաստել։ Առճակատման ցանկացած «թեժ» փուլի սկիզբն, իհարկե, չի նպաստում հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացի խթանմանն ուղղված համատեղ քայլերի մթնոլորտին։
«Մենք կոչ ենք անում մարդկանց զերծ մնալ նման քայլերից»,- ասել է նա։