Լրահոս
Կարևոր


Մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնատար անձանց․ ՔԿ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ–ից։

Նախաքննությամբ պարզվել է, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ»-ի ստեղծման նպատակով 2022 թվականին հայտարարվել է երկփուլ մրցույթ, որին մասնակցելու համար դիմել են 4 տնտեսվարողներ, որոնցից նախաորակավորման փուլը հաղթահարել և բուն մրցույթին մասնակցել են երկու տնտեսվարողներ՝ «Ս» ընկերությունը և «Հ» հիմնադրամը:

Իրականացված հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով մրցույթում «Ս» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում Ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Ս» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը և նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց Հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:

Ընդ որում՝ նշված պաշտոնատար անձինք, մինչև մրցույթ հայտարարելը տեղյակ լինելով, որ Ընկերության գնառաջարկը կազմելու է մինչև 700.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ մրցույթի տարբեր փուլերում իմանալով, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման ողջամիտ արժեքը շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ է, շարունակել են մրցույթում Ընկերության հաղթանակն ամեն գնով ապահովելուն ուղղված գործողությունները:

Պարզվել է նաև, որ մրցույթի ընթացքում առաջարկներ են ներկայացվել ծրագիրն ավելի մատչելի գնով ձեռք բերելու այլընտրանքային տարբերակի մասին, սակայն այդ առաջարկը նույնիսկ չի քննարկվել:

Նախաքննությամբ առերևույթ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախքան մրցույթի գնահատման հանձնաժողովի նիստը, «Ս» ընկերության տնօրենին հստակ հայտնել ու վերահաստատել են «Հ» հիմնադրամին մրցույթից հեռացնելու և «Ս» ընկերության հաղթանակն ապահովելու՝ իրենց դիրքորոշումը, ինչից հետո ընկերության աշխատակիցներին են հանձնել նրանց մրցակից «Հ» հիմնադրամի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ու դրանց հիման վրա ստացել ընկերության եզրակացությունը՝ Հիմնադրամի՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու վերաբերյալ, որի հիման վրա էլ գնահատող հանձնաժողովի նիստում Հիմնադրամը հեռացվել է մրցույթից:

Պարզվել է նաև, որ ընկերության աշխատակիցն ու տնօրենը, իմանալով մրցույթում Ընկերության հաղթանակը երաշխավորված լինելու մասին և օգտվելով մրցույթում փաստացի մրցակից չունենալու հանգամանքից, 50 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամով ավելացրել են ծրագրի արժեքը, և մրցույթում հաղթող է ճանաչվել 1մլն. դոլարին համարժեք՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գին առաջարկած  ընկերությունը այն դեպքում, երբ մրցույթից ապօրինի հեռացված Հիմնադրամի գնառաջարկը կազմել է 108մլն. ՀՀ դրամ:

Հանձնաժողովի որոշման դեմ Հիմնադրամի կողմից հայց է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և դատարանի 2023 թվականի հունիսի 20-ի վճռով «Ս» ընկերությանը մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր, և միայն 2023 թվականի օգոստոսի 31-ին գնահատող հանձնաժողովի նիստում դատարանի վճռի հիման վրա մրցույթի հաղթող է ճանաչվել Հիմնադրամը:

Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը:

Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է:

Նկարագրված գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել Հիմնադրամի և պետության օրինական շահերին։ Մասնավորապես՝ Հիմնադրամը զրկվել է նշված ծառայության մատուցման համար անցկացված մրցույթին հավասարության պայմաններում և առանց խտրականության մասնակցելու, օրենքով նախատեսված հիմքերի աներկբա առկայության պայմաններում հաղթելու իրավունքից, ծառայություններ մատուցելու և շահույթ ստանալու հնարավորությունից, տևական ժամանակ հարկադրված ռեսուրսներ է ծախսել իր խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնման համար։ Իսկ պետությունը մինչ օրս զրկվել է  հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման և դրա արդյունքում ներդրումների առավել արդյունավետ կառավարում և վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններիցս մեկը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»