Ուկրաինայում օրինականացվել է բժշկական կանեփը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել բժշկական կանեփի օրինականացման մասին։ Այս մասին հաղորդագրություն է հայտնվել Ուկրաինայի խորհրդարանի կայքում։
2023 թվականի դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել էր բժշկական կանեփի մասին օրինագիծը։
Ավելի ուշ Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը Գերագույն Ռադա էր ներկայացրել բժշկական կանեփի օրինականացումը չեղարկելու նախագիծ։ Բանաձեւի բացատրական գրության մեջ նշվում էր, որ համապատասխան օրենքի ընդունումն ուղեկցվել է օրենքով սահմանված քննարկման և քվեարկության կարգի բազմաթիվ խախտումներով։ Մասնավորապես, Ռադայում քիչ թվով պատգամավորներ են եղել օրենքն ընդունելու համար։