Յուրաքանչյուր չեմպիոնություն իր գինն ունի. Արթուր Ալեքսանյան
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներն այս գիշեր վերադարձել են Բուխարեստում անցկացված Եվրոպայի առաջնությունից. Եվրոպայի արդեն 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Այս մասին հաղորդում է Armsport.am–ը։
Լրագրողների հետ զրույցում աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նշել է՝ յուրաքանչյուր չեմպիոնություն տարբերվում է և իր գինն ունի:
«Յուրաքանչյուր չեմպիոնության համար տանջվել ու աշխատել եմ: Եվրոպայի չեմպիոն դառնալը միշտ է դժվար եղել, բայց տարեցտարի այն ավելի դժվար է դառնում: Առջևում Օլիմպիական խաղերն են, որոնց պետք է լավագույնս պատրաստ լինել»,- ասել է Արթուր Ալեքսանյանը: