Վոլոդինը հայտնել է, թե ում էր ձեռնտու Նավալնիի մահը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի մահից շահում են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը։ Այս մասին նա գրել է իր Telegram–յան ալիքում։
«Նավալնիի մահվան համար մեղավոր են Վաշինգտոնը և Բրյուսելը։ Պատճառը կպարզեն դատաբժշկական փորձագետները և հետաքննությունը... Նրանք բոլորը, նրանց անունները հայտնի են՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից և ԱՄՆ ղեկավարությունից մինչև Շոլց, Սունակ և Զելենսկի, Նավալնիի մահվան մեղավորներն են»,- ընդգծել է Վոլոդինը։
Մինչ այս հաղորդվում էր, որ բժիշկները Ալեքսեյ Նավալնիին ավելի քան 30 րոպե փորձել են վերակենդանացնել։