Լրահոս
Կարևոր


«Անսահման բարի էր, իրեն նեղություն տալով անգամ կօգներ ուրիշին». կապիտան Հրաչյա Մակարյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարելի է Հրաչյային նկարագրել նույնիսկ մեկ բառով՝ բարություն: Այնքան համբերատար ու բարի էր: Կարող էր իրեն նեղություն տալու գնով օգնել դիմացինին, միայն թե այդ մարդն իրենից դժգոհ չմնար: Իր բնավորության այս երկու՝ ամենաընդգծված գծերով էլ իրեն հիշում են: Մեկ-մեկ կարող էր ասել՝ միջնեկ տղա էլ ունես, ինչո՞ւ եք ինձ ամեն անգամ ասում՝ սա տար այս կողմ, սա բեր: Ասում էի՝ տղես, դու համբերատար ես, սպասում ես, իսկ եղբայրդ անընդհատ կասի՝ պրծեք: «Լավ եք սովորել, ինձ համբերատար գտել»: Բայց դա այնքան ջերմությամբ, ժպիտով ու հանգիստ կասեր: Մանկության տարիներին շատ աշխույժ էր, անհանգիստ, արագ էր խոսում, հետո բնավորությունը փոխվեց, կարծես մանկության աշխույժ ու չարաճճի երեխան չլիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Հրաչյայի մայրիկը:

Նշում է՝ որդին համակարգիչներից լավ էր գլուխ հանում. «Մեր փողոցի շտապօգնությունն էր, մի բան փչանում էր՝ Հրա՛չ ջան, մի հատ կնայե՞ս, հեռախոսիս մեջ սա կուղղե՞ս: Կարող էր այդ պահին, ասենք, ճաշելիս լիներ, կթողներ, որ իրեն ուղղված խնդրանքը կատարեր»: Դպրոցական տարիներին ևս որդին տարված է եղել համակարգիչներով: Հրաչյան բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետի տնտեսագիտության և կառավարման բաժնում։ «Ուզում էր ծրագրավորման բաժին ընդունվել, բայց դիմորդների թիվը շատ էր, մրցույթը՝ մեծ, ընդունվեց մեքենաշինական ֆակուլտետ, սովորեց և ավարտեց»: Զուգահեռ մեկ տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

«Ասում էր՝ մա՛մ, փոքրերի հետ ծառայելն ինձ համար դժվար կլինի, ավելի լավ է որպես սպա գնամ բանակ: Ուզում էինք Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում ավիացիայի գծով սովորի, բայց այնտեղ էլ մրցույթը մեծ էր»: Մայրիկը նշում է՝ ռազմական համալսարանում որդին ևս մեծ սիրով է սովորել, շատ պարտաճանաչ էր: «Մեկ օր չի եղել, որ գնամ, իրեն ձայն տամ ու ասեմ՝ ուշանում ես: Միշտ պարտաճանաչ ու ժամանակին պետք է գնար համալսարան»: Եվ արդեն 2014 թ.-ին, որպես սպա, զինվորական ծառայությունը շարունակում է Բալահովիտում գտնվող թիվ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

«Պայմանագիրը լրանալուց հետո այն չերկարեցրեց: Եթե երկու բառով ասեմ, ապա իր հանդիպած անարդարությունների պատճառով: Զինվորներն իրեն շատ մեծ դժվարությամբ են «բաց թողել»՝ «ինչպե՞ս ծառայենք, որ այստեղ չես լինելու»: Նախօրոք ցուցակ էր կազմում, թե երեխեքից ում ինչ է պետք, կիրակի օրերը գնում էր «Փեթակ» և իր զինվորների համար գնումներն անում, որ ամեն ինչ ավելի էժան գներով վերցնի, և նրանք շատ գումար չծախսեն: Գնում էր, բերում տուն, երկուշաբթի օրը տանում և բաժանում»: Զինվորական ծառայությունից հետո Հրաչյան սկսել է աշխատել «Գրանդ Քենդի» ընկերությունում՝ որպես մերչընդայզեր։ Բայց սկսվեց պատերազմը: «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, միշտ ասում էր՝ մամա՛, եթե ինձ կանչեն, պիտի գնամ: Հակադարձում էի՝ ո՞նց կգնաս, նոր ես ամուսնացել:

«Մա՛մ, պարտավոր եմ: Ծառայությունս չեմ շարունակել, բայց եթե երկրում պատերազմական իրավիճակ լինի, պարտավոր եմ մեկնել մարտի դաշտ»: Ու այնքան հանգիստ էր ասում, կարծես ժամանակավորապես ինչ-որ խաղաղ տեղ է գնում ու շուտ վերադառնալու է: Շատ հանգիստ ու ժպիտով ասաց՝ պիտի գնամ»: Հրաչյան նույնիսկ ծանուցում չի ստացել, զանգով է գնացել: Մայրիկը վերհիշում է այդ օրերը: Որդին ամուսնացել էր 2020 թ.-ի հուլիսի 17- ին: «Ամուսիններով այնքան սիրով էին իրար հետ, իմ սիրտն էլ իրենց համար էր ուրախանում, երջանիկ էր, որ գտել է իր սիրուն: Կինն առավոտյան արթնանում էր, նախաճաշ պատրաստում, կարծես երկու աղունիկներ լինեին: Պատերազմական այդ օրերին Հրաչը շատ հանգիստ էր, և մեր մյուս զգացումները կարծես առաջին պլան չեկան: Ասում էի՝ Հրա՛չ, անջատի՛ր հեռախոսդ, թող չզանգեն: «Մա՛մ, է՞դ տղեն եմ, որ իմ հետևից գան ու տնից ինձ տանեն»:

Ու այսքանով այս թեմայի շուրջ մեր զրույցն ավարտվել է: Իրեն ճանապարհել ենք, իր հանգստությունը մեզ էր փոխանցվել: Միջնեկ տղաս այդ օրերին իր զինգրքույկը հանեց՝ ես եմ գնում Հրաչի փոխարեն, ինքը նոր է ամուսնացել, ավելի լավ է, որ ես գնամ: Երբեք իմ որդիների մեջ տարբերություն չեմ դրել, որդիներս ինձ համար հավասար են: Բայց Հրաչին ավելի շատ էի վստահում. ի՞նչ առումով, որ նա ավելի ծանրակշիռ էր, երբեք չմտածված քայլերի չէր գնա, ի վերջո, զինվորական էր եղել: Իսկ մյուս տղայիս դեպքում մտածում էի, որ ամեն տեղ «գլուխը կբարձրացնի»: Ու ավելի վախեցա: Այդ ժամանակ նաև Հրաչը հստակ ասաց՝ ինձ են կանչել, ես եմ գնալու, ոչ ոք չփորձի իմ փոխարեն գնալ: Հիմա, երբ հետհայացք եմ նետում՝ գուցե չպետք է թողնեի, եթե լաց լինեի, խնդրեի, չէր գնա, շատ խղճով էր: Բայց չարեցինք, չգիտեմ էլ, թե ինչու: Ոչ մեկս չթուլացավ այդ պահին»:

Հոկտեմբերի 5-ին որպես պահեստազորային Հրաչյան մեկնում է ռազմաճակատ՝ Վարանդա։ Պարբերաբար, բայց կարճ ժամանակով զանգահարում է հարազատներին: Հետո կապը կորում է: Ընտանիքը սկսում է փնտրել Հրաչյային՝ հույսով, որ նա ողջ է: Բայց իրականությունն այլ էր: Հոկտեմբերի 14-ին ամբողջ օրը թշնամին ԱԹՍ-ներով Վարանդային էր հարվածում: Հրաչյան զոհվել էր հենց այդ օրը՝ ստանալով ականապայթյունային վիրավորում: Ընտանիքը երկար ժամանակ փնտրում էր որդուն, ողջ էր փնտրում: Բայց փետրվարի առաջին օրերին ԴՆԹ փորձաքննության արդյունքները հաստատեցին, որ Հրաչյան զոհվել է: «Իրեն փնտրելու հինգ ամսվա ընթացքում այնքան ստեր լսեցինք: Մեկն ասում էր, որ Հրաչին տեսել է, ողջ է, ուրախանում էինք, բայց հաջորդ վայրկյանին պարզվում էր, որ սուտ է: Ասում էին, որ անտառներում է, հավատում էի, որ կդիմանա դժվարություններին: Հետո մտածում էինք, որ գուցե գերի է: Բայց իրականությունն այլ էր»:

Հրաչյայի երկու եղբայրը, ծնողներն ու կինը մեկը մյուսի համար թև ու թիկունք են դարձել, ապրելու հույս: Իսկ բոլորի նպատակը Սոֆիին երջանիկ ու անհոգ տեսնելն է: Սոֆին Հրաչյայի դուստրն է, նա ծնվել է հայրիկի զոհվելուց յոթ ամիս անց: Ռազմադաշտ մեկնելիս Հրաչյան գիտեր, որ հայրիկ է դառնալու, գիտեր, բայց մեկնեց պատերազմ՝ նաև իր ապագա զավակի համար: Բայց, ավաղ, չտեսավ ոսկեգույն մազերով ու պայծառ հայացքով դստերը: «Սոֆին մեր ապրելու ուժն ու հույսն է: Սկզբում շատ թևաթափ էի, ապրել չէի ուզում, բայց հետո հասկացա, որ Հրաչն իր կնոջն ու երեխային մեզ է վստահել: Պարտավոր ենք ապրել ու իր դստեր համար անել այն, ինչ տղաս էր անելու: Իր կինն այնքան լավն է, այնքան նվիրված, տղա ենք կորցրել, բայց աղջիկ ենք «գտել»»:

Հ. Գ. - Կապիտան Հրաչյա Մակարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանԻրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ ԱրաղչիՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԱրմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար