Ըմբշամարտի ԵԱ․ Իբոյանը պարտվել է քառորդ եզրափակիչում, Պապիկյանը՝ 1/8 եզրափակիչում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր մրցում են 61, 74, 86, 92, 125 կգ քաշային ըմբիշները։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը (92 կգ) մեկնարկում հաղթեց բելառուս մարզիկին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Այս փուլում Իբոյանը պարտվել է մրցակցին։
Հայկ Պապիկյանը (74 կգ) որակավորման փուլում հաղթել էր լեհ մրցակցին։ 1/8 եզրափակիչում նա պարտվել է Սլովակիան ներկայացնող ըմբիշին։
Մեջլում Մեջլումյանը (61 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) պարտվել են մեկնարկում։
Փետրվարի 17-ին Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար կմրցեն նաև 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 70 կգ Արման Անդրեասյանը: