Փարիզում ոստիկանները գնդակահարել են իրենց դանակով սպառնացող տղամարդուն
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փարիզում ոստիկանները սպանել են ծագումով սուդանցի մի տղամարդու, ով սպառնացել է նրանց մսագործական դանակով, հայտնում է BFMTV-ն։
«Փետրվարի 17-ին` ժամը 03-ի սահմաններում, Փարիզի 19-րդ թաղամասում տղամարդ է սպանվել. Այս տղամարդը` մոտ 40 տարեկան, ծագումով` Սուդանից, իր հետ մսագործական դանակ է ունեցել և «սպառնալից» վարքագիծ է դրսևորել»,- հաղորդում է հեռուստաալիքը։
Նշվում է, որ ոստիկանությունը սպառնալիքը չեզոքացնելու համար օգտագործել է խլացուցիչ հրացաններ, սակայն դա ոչ մի ազդեցություն չի ունեցել։ Այն բանից հետո, երբ տղամարդը, դանակը թափահարելով, քայլել է դեպի ոստիկանները, կրակ է բացվել։ Չորս ոստիկան արձակել է մոտ քսան կրակոց։
Դրանից հետո ոստիկանները փորձել են վիրավորին սրտի մերսում անել, սակայն դա չի օգնել։
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով պրեֆեկտուրայի աղբյուրին, կրակ բացած չորս ոստիկանները շոկային վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել։