Ծանրամարտի ԵԱ. Կարապետյանը 5-րդն է երկամարտում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը՝ դուրս մնալով մեդալային պայքարից, հաղորդում է Armsport.am–ը:
Պոկում վարժությունում գլխավերևում պահել է 170 կգ կշռող ծանրաձողը: Կարապետյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը: Երկրորդ և երրորդ մոտեցումների համար Կարապետյանը պատվիրել է 175 կգ-ն, սակայն ձախողել է:
Պոկում վարժության փոքր ոսկե մեդալը նվաճել է բուլղարացի Կառլոս Նասարը՝ 176 կգ արդյունքով նաև երիտասարդների համաշխարհային ռեկորդ սահմանել:
Հրում վարժությունում Կարապետյանը դարձյալ միայն մեկ հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 195 կգ կշռող ծանրաձողը:
Այս քաշային կարգում ԵԱ-ի չեմպիոնությունը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է բուլղարացի Կառլոս Նավասը՝ երկամարտի 391 կգ արդյունքով: