Բելգորոդում գնդակոծության պատճառով վնասված մեքենաների սեփականատերերը գումար կստանան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգորոդի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը խոստացել է մինչև մարտի 10-ը փոխհատուցում վճարել փետրվարի 15-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքի գնդակոծության հետևանքով վնասված մեքենաների սեփականատերերին։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
«Փետրվարի 15-ի գնդակոծությունից հետո վնասվել է 112 ավտոմեքենա, որոնցից 66-ն արդեն փորձաքննվել է։ Վնասի բնույթից ելնելով` 14 ավտոմեքենա սպասարկման կետում մանրամասն զննության կարիք կունենան։ Փորձագետները նախատեսում են մինչև մարտի 1-ը ավարտել բոլոր մեքենաների գնահատումը, մինչև մարտի 10-ը՝ փոխհատուցում վճարել»,- գրել է քաղաքապետը։
Նա հավելել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ից քաղաքում վնասվել է 998 ավտոմեքենա։ Արդեն 697 մեքենաների համար փոխհատուցումներ են տրվել։