Լրահոս
Կարևոր


«Ոտքերիս տակ ամպերն են, ինձանից վերև միայն Աստված է, այս դիրքն ամեն գնով պետք է պահենք». Արմեն Քարամյանն անմահացել է 2022թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շարժուն էր, աշխույժ, չափից դուրս անկարգ: Մանկապարտեզից մինչև դպրոց անկարգություն է արել: Սովորել չէր սիրում, իրենը սպորտն էր: Մի քիչ ֆուտբոլ, մի քիչ կարատե, չէր սիրում մի տեղում երկար մնալ: Ուզում էր ամեն ինչից սովորել: Երկուերեք ամիս գնում էր պարապմունքների և ասում՝ սա ինձ բավարար է: Մտածում էինք, որ բանակում էլ մի քանի ամիս ծառայելուց հետո կասի, թե էլ չի ուզում ծառայել: Բայց իր ծառայությունն ու համազգեստը շատ էր սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ Արմենի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկության տարիները. «Արմենն առաջին դասարան հաճախեց Վանաձորի Պուշկինի անվան դպրոցում: Հետո տեղափոխվեցինք Աբխազիա: Սուխումի քաղաքում ենք ապրել: Բայց ամուսինս մահացավ, և վերադարձանք Հայաստան: 5-րդ դասարանից Արմենը հաճախեց Վանաձորի Վիկտոր Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց: «Շատ սիրուն էր նկարում, ուսուցիչն անգամ խորհուրդ տվեց, որ կարող է դաջվածքների համար շատ գեղեցիկ պատկերներ նկարել, թող գնա և սովորի: Բայց իր ցանկությունը քեռու նման հմուտ վարորդ դառնալն էր»: Արմենը սովորել է Վանաձորի գյուղատնտեսական քոլեջում: Ուներ հնարավորություն տարկետում ստանալու, բայց չօգտվեց դրանից և 2021 թ. հուլիսի 5-ին զորակոչվեց ժամկետային զինծառայության: Ծառայում էր Գորիսի «Զանգեր» զորամասում:

«44-օրյա պատերազմից հետո մեր թաղամասից մի տղա անհետ կորած է համարվում, ամեն պահի սպասում էր, որ իր ընկերը պետք է իրեն զանգի: 2020 թ.-ին Արմենը գնացել է զինկոմիսարիատ, որ իրեն էլ տանեն բանակ: Իրեն ասել էին՝ տղա՛ ջան, քո ժամանակը չի, երբ քո ժամանակը լինի, այն ժամանակ կգնաս: Իր՝ զինկոմիսարիատ գնալու մասին շատ հետո ենք իմացել: Միշտ ասում էր՝ ինչ ուզում է լինի, պիտի ծառայեմ: Համազգեստը շատ էր սիրում, իրեն էլ այն այնքան շատ էր սազում, իրեն ուրախ ճանապարհեցինք, չէինք պատկերացնի, որ հետ չի գալու, բայց...»: Երբ մայրիկին հարցնում եմ 44-օրյա պատերազմից հետո որդուն բանակ ճանապարհելու զգացումների մասին, բայց հատկապես անհանգստության մասին, արձագանքում է. «Երբ զանգեց ու ասաց, որ Գորիսում է ծառայելու, հարցրեցի՝ ինչի՞ այդքան հեռու: «Մա՛մ ջան, վիճակահանությունով եմ ընտրել Գորիսը: Մեր Հայաստանն է»: Բայց առաջին իսկ օրվանից, երբ տնից դուրս եկավ ու գնաց, քունս կորցրել եմ, մինչ օրս չեմ քնում, որ Արմենը պետք է տուն գա: Ներքուստ այդ անհանգստությունը միշտ ունեցել եմ, բայց Արմենը երբեք չի դժգոհել իր ծառայությունից: Երբ զանգել ենք, ասել է՝ ամեն ինչ ավ է, «սաղ տոչնի է», դիրքերում շատ լավ է: Զոհվելուց հետո իմացանք, որ իրեն «Իշխանասարի Կպո» են կոչել:

Բնավորության գիծ ուներ, որ մի բան ուզում էր անել, այնքան պետք է կպներ, մինչև աներ: Կարծում եմ, որ այդտեղից է եկել այդ անունը: Ծառայության ժամանակ երկու անգամ արձակուրդ է եկել, այն էլ՝ խրախուսանքներով: Մի անգամ, որպես դիպուկահար, ծառայության մեջ առանձնահատուկ աչքի ընկնելու համար էին արձակուրդ տվել, մյուս անգամն էլ ցանկացել էր ջուր խմել, իր վերադասներից մեկը անցնելուց էր եղել, ջուրը չէր խմել, պատիվ էր տվել: Վերադասը մոտեցել էր, մի քիչ զրուցել, իրեն հինգ օրով արձակուրդ էին ուղարկել: Իր զինգրքույկը հիմա մեզ մոտ է, գրված է, որ շատ լավ տիրապետում էր իրեն ամրակցված զենքին, օրինակելի զինվոր էր և այլն: Իր թույլ տեղն իր ընկերներն էին, շատ ընկերասեր էր: Վերջում էլ կյանքն իր ընկերների համար տվեց»: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր:

«Սեպտեմբերի 12-ի երեկոյան զանգեց, ասաց՝ տղերքի հետ «չայնիում» նստած եմ, կզանգեմ: Հարցրեցի՝ քույրիկներին զանգե՞լ է, թե՞ ոչ, պատասխանեց, որ կզանգի: Մեծ քրոջը նամակ էր գրել, թե «ի՞նչ կա, Անի՛», քույրիկը պատասխանել է՝ «բան չկա, մեռնեմ քեզ, դու ասա», բայց այդ նամակն անպատասխան է մնացել: Արմենը զորամասում է եղել: Երբ տագնապ են հայտարարել, ընկերներից մեկն ասել է՝ Արմե՛ն ջան, գլխարկս ու բլ յախս թողնեմ մոտդ, մեզ վերև են բարձրացնում: Ասել է՝ ես էլ եմ գալիս: Ընկերն արձագանքել է, որ իրեն չեն տանի, նոր է իջել, իր ընկերներն էլ վերևում են: Պատասխանել է՝ դրա համար էլ գալիս եմ, տղերքը վերևում են: Գնացել է, իր սպային տեղեկացրել, նստել մեքենան ու բարձրացել իր տղերքի մոտ: Իրենց սպայի հետ ութ հոգով են եղել: Շատ թեժ մարտեր են մղել, երեխեքին չեն կարողացել կոտրել, մինչև լուսաբաց կռիվ են տվել: ԱԹՍ-ն հարվածել է: Տղաներն իրենց հրամանատարի հետ զոհվել են:

Գորիսի «Զանգեր» զորամասում 29 զոհ ունենք: Շատ բան չգիտենք, որովհետև բոլոր տղաները զոհվել են: Ասում են, որ հրամանատարը վիրավորվելուց հետո տղաներին նահանջ հրաման է տվել, բայց հրամանատարին մենակ չեն թողել: Շատ բաներ կան, որ բացահայտված չեն, շատ բաներ ավելի ուշ ենք իմացել, որոշ դրվագների մասին չգիտենք: Ծնողներով իրար գտել ենք, կիսվել մեր ունեցած տեղեկություններով: Իմ տղան փակբերան էր, ինչ էլ լիներ, ոչ ոք դրա մասին չէր իմանա: Սեպտեմբերի 13-ին ինձ ասում էին՝ Արմենդ ժիր է, հիմա կզանգի, բայց գիտեի, որ իմ աշխույժ տղան մինչև կեսօր պետք է զանգած լիներ: Երևի հասկանում էի, որ երեխուս կորցնում եմ»:

Զոհվելուց օրեր անց Արմենը «տանն» էր: Մայրիկն ասում է՝ ճանաչելի էր, բեկորային վնասվածքներ էր ստացել: «Ոչ մի բանից չէր վախենում: Երես տված երեխա էր, բայց երբեք առիթից չի օգտվել: Երդմնակալության արարողության ժամանակ ամբողջ տեքստը կարծես չարտաբերեր, տեսանյութերում ընկերների ժպիտն է երևում, բայց հստակ արտաբերեց՝ երդվում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, և ստորագրեց թուղթը: Զոհվելուց մի քանի օր առաջ զանգել էր քրոջը, Իշխանասարի գագաթին էր եղել. «Անի՛, նայի՛ր, ոտքերիս տակ ամպերն են, ինձանից վերև միայն Աստված է, տես, թե ինչ բարձր տեղում եմ: Այս դիրքը, եթե տանք, Հայաստան չի լինելու, այս դիրքն ամեն գնով պետք է պահենք»: Մտածում եմ, որ երևի երեխես մի բան գիտեր կամ էլ կանխազգում էր»: Մայրիկի խոսքով, որդին պաշտում էր Սյունիքը:

«Իր զոհվելուց հետո Արմենիս քույրիկին մի աղջիկ էր գրել, պարզվեց, որ Գորիսի խանութներից մեկում է աշխատում: Գրել էր. «Ձեր զինվորին ճանաչում ենք, մայրիկիդ շնորհակալություն կհայտնես այդքան լավ տղա դաստիարակելու համար»: Աղջիկներ և տղաներ նամակներ էին գրել իմ աղջկան, Արմենի մասին խոսել, ինձ շնորհակալություն փոխանցել»: Տղաների մասին զրույցները շատ լուսավոր ու պինդ են ստացվում, չնայած ամբողջ ցավին ու կարոտին:

«Իր մասին՝ լացը՝ երեսիս, բայց ծիծաղով եմ պատմում: Հաճախ ենք զրույցների ժամանակ ասում՝ 19 տարվա մեջ հասցրեց ամեն ինչ անել: Արմենից հետո մի ընթացք շատ կոտրվեցի: Հարցերս Աստծուն շատ էին: Ամուսնուս մահվանից հետո ահագին ժամանակ դեպրեսիայի մեջ էի, հետո ինձ հավաքեցի, որ կարողանամ երեխաներիս մասին հոգ տանել: Հիմա աղջիկներս են ուժ տալիս, իրենց համար եմ ապրում: Փոքր աղջիկս 2 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ, իսկ հիմա էլ՝ եղբայրը: Իր համար շատ դժվար է: Փոքր քույրիկի համար հայրիկ էր, ընկեր, եղբայր: Առհասարակ, որպես եղբայր, երբեք չի նեղացրել իր քույրիկներին՝ ոչ՛ մեծին, ո՛չ փոքրին: Փորձում եմ անթերի ապրել, առանց չարանալու, հույսով, որ գոնե մի օր հանդիպեմ տղայիս: Տղես մի ակնթարթ եկավ էս աշխարհ ու գնաց: Փորձում եմ տղայիս արարքը հասկանալ, նա մտածել է, որ թուրքը կհասնի Հայաստան, իսկ ինքը տանը երկու քույր ունի: Մեր տղաներին այդպես պետք է դաստիարակենք՝ քո ընտանիքն ու հայրենիքը պետք է սիրես, որովհետև եթե տուն ու հայրենիք չունես, անտեր ես, չգիտեմ էլ, թե որ կարգի մարդ ես դառնում: Քո հողում պետք է ապրելու տեղ ունենաս»:

Հ. Գ. - Արմեն Քարամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն ՀովասափյանԴիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակիցՀայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվեՈ՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա ՍողոմոնյանԳլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքումԸնթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ ՄամիջանյանԱրմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ«2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում