Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպին:
«Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News. am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:
Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` այսօր Արցախյան շարժման 36-ամյակին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել էր Եռաբլուր։ 24News-ի նկարահանող խումբը գտնվել է այնտեղ, որի ժամանակ Շահրամանյանի թիկնապահի և լրագրողի միջև միջադեպ է տեղի ունեցել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live