ՀՀ-ում ԵՄ առաքելությունը նշում է իր գործունեության մեկ տարին․ հաշվետվություն է ներկայացվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն այսօր նշում է իր գործունեության մեկ տարին։ Այդ կապակցությամբ առաքելությունը հաշվետվություն է ներկայացվել։
«Հայաստանում մեկ տարվա ընթացքում ԵՄ առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն՝ նպաստելով հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության և կայունության բարձրացմանը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ջերմուկում հյուրընկալել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին։