Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Ուկրաինա։ Այս անգամ բեռը բաղկացած է տարբեր էլեկտրական սարքավորումներից, Gazeta.ru–ի փոխանցմամբ՝ հաղորդում է հանրապետության էներգետիկայի նախարարությունը։
Այն ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխ և լարեր, ինչպես նաև 26 տրանսֆորմատոր և այլ սարքավորումներ: Բեռը Սումգայիթի տեխնոլոգիական պարկից կհասցվի 25 բեռնատար մեքենաներից բաղկացած շարասյունով։
Էներգետիկայի նախարարությունը հավելել է, որ մարդասիրական օգնություն է ուղարկվել «տուժած շրջանների կայուն էլեկտրամատակարարման վերականգնմանն աջակցելու համար»։
Նախկինում Ադրբեջանից նմանատիպ մատակարարումներ իրականացվել են 2023 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին, ինչպես նաև 2024 թվականի հունվարին։ Դրանք գնահատվում են 7,6 մլն դոլար։