Լրահոս
Կարևոր


«Հրապարակ». Ադրբեջանցի զինվորականները մշտապես մեր գյուղացիներին հայհոյում են, սադրում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդում փետրվարի 13-ին ունեցանք չորս զոհ։ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիան հայ հասարակության բուռն զայրույթը հարուցեց, դարձյալ քննարկումներ ծավալվեցին՝ կապված Հայաստանի անվտանգության եւ ՀՀ իշխանությունների հայակործան քաղաքականության հետ։ Մարդիկ հասկացան, որ Արցախը հանձնելուց հետո անպաշտպան են բուն հայաստանյան բնակավայրերը:

Երեկ մենք զրուցեցինք Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է տիրում, ինչ ելք են տեսնում սյունեցիները ստեղծված իրավիճակում։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը նշեց, որ այս դեպքերից հետո առանձնահատուկ քննարկումներ չեն եղել` բնակիչները սովոր են ադրբեջանցիների սադրանքներին։ «Մեզ մոտ վերջին երկու-երեք ամիսը հանգիստ է եղել, գյուղի տները մոտ են թշնամու դիրքերին, ու մերոնք էլ կրակոց երբեք առաջինը չեն արձակում` խուսափում են։ Առաջինը միշտ ադրբեջանցիներն են կրակել․ հրահրումը միշտ էլ իրենց մոտից եղել է, միշտ էլ կա»,- ասաց Միրզոյանը։ Ադրբեջանցի զինվորականները նաեւ պարբերաբար մեր գյուղացիներին են հայհոյում, ծաղրում․ դա երբեք չի դադարել՝ պատմում է Խնածախի վարչական ղեկավարը։

Կոռնիձորի նախկին գյուղապետ Արայիկ Պետրոսյանն էլ ասում է, որ գյուղի տներին ամենամոտ թշնամական դիրքը մոտ 400 մետր հեռավորության վրա է։ Կոռնիձորում այս պահին իրավիճակը հանգիստ է, գյուղացիները խուսափում են թշնամու դիրքերի կողմերը գնալուց։ Կոռնիձորի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ ադրբեջանցի զինվորներն էլ են խուսափում շփումներից` չեն փորձում հաղորդակցվել գյուղի բնակիչների հետ։ «Մեր մասում սադրանքների չեն դիմում, բացարձակ շփում չկա, մեր բնակիչներն էլ ամեն անգամ չեն գնում, բայց դե ցանքսի ժամանակ գնում են դաշտերը։ Իրանք եթե նույնիսկ ձայներ կամ տենց բաներ անեն, մերոնք տեղ չեն տալիս, իսկ որ ուշադրություն չես դարձնում, իրենք էլ բան չեն անում»,- պատմում է Կոռնիձորի բնակչուհին։ Նա նշում է, որ սահմանամերձ բնակավայրի բնակիչներն իրենց «դարդով են ապրում, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մարդիկ կորցրել են իրենց արոտավայրերը, ցանքսի հողատարածքները, եւ դժվարացել է ապրուստ վաստակելը»։

«Որ ասենք՝ սահմանին մոտ ենք, դրա համար ուզում են դուրս գան՝ չէ: Զուտ աշխատանքի առումով՝ որ աշխատանք լինի, աշխատեն, աշխատանքն է հիմնական պատճառը․ արոտներն են կրճատվել, դաշտավարությունը, անասնապահությունը, իսկ եթե աշխատանքի հնարավորություն լինի կամ ծրագրեր` կապված սահմանամերձ գյուղերի հետ, ինձ թվում է՝ գյուղից դուրս էլ չեն գա»,- ասում է Կոռնիձորի բնակչուհին։

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Նոր Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանն էլ տեղեկացրեց, որ իրենց գյուղում համալրում կա՝ Արցախից արտագաղթած մոտ 39 ընտանիք տեղավորվել է իրենց բնակավայրում։ Գյուղի տնտեսությունների թիվը մոտ 450 է։ Նա նշում է, որ արցախցիներից ոմանք՝ բարեկամի տանը, ոմանք` վարձով, մյուսները` ցուցաբերված օգնությունների շնորհիվ տեղավորվել են։ Գյուղն ադրբեջանական դիրքերից փոքր-ինչ հեռու է, չնայած 44-օրյա պատերազմը խնդիրներ է առաջ բերել նաեւ իրենց գյուղի համար։ «Մարդիկ բնականոն հունով, գյուղն իր բնական կյանքով ապրում են»,- ասաց զրուցակիցս։ Խուճապ չկա՝ վստահեցնում է Զադայանը։ Գյուղն արոտավայրերի պակասի հետ կապված լուրջ խնդիր ունի։ «Մեր՝ Գորիսի համայնքապետարանը զբաղվում է այդ հարցերով, ուշադրության կենտրոնում ենք` համայնքապետարանի։ Քաղաքապետն օգնում է, գյուղացիներին աջակցում են, օգնություն են տալիս»,- ասաց Նոր Վերիշենի վարչական ղեկավարը։

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»