Դատախազությունը՝ ադրբեջանցի մարդասպանին Մոսկվայում ձերբակալելու մասին
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մամուլը ողողված է ադրբեջանցի մարդասպան քյամիլ զենալիի ՀՀ դատախազության պահանջով Մոսկվայի օդանավակայանում ձերբակալելու մասին լուրերով:
Նշվում է, որ Ադրբեջանի պատկան մարմինները զբաղված են նրանով, որ ՌԴ-ն քյամիլին չարտահանձնի ՀՀ:
MediaHub-ը դիմեց դատախազությանը՝ ճշտելու զարգացումների մասին: Սակայն․․․
«ՀՀ դատախազությունը նման պաշտոնական տեղեկության չի տիրապետում»,- հայտնեցին մեզ գերատեսչությունից:
Նշենք, որ քյամիլը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմի օրերին տեսանկարել էր, թե ինչպես էր հայ տարեց տղամարդու կտտանքների ենթարկում ու անարգում նրա դին՝ սկզբում կտրել էր պարանոցը, ապա մասնատել մարմինը: Եվ այս ամենը հրապարակել սոցցանցերում:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live