Լրահոս
Կարևոր


Մամա, մեռնում եմ, փրկեք ինձ․ 14-ամյա աղջիկը հրետակոծության ժամանակ հիվանդություն է ձեռք բերել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լորետտա Աղաջանյանը Մարտակերտի շրջանի Կիչան գյուղից է տեղահանվել։ Ընտանիքով այժմ ապաստանել են Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ MediaHub-ի հետ զրույցում նա պատմում է իր տեսած պատերազմի մասին։

Սեպտեմբերի 19-ին երբ հրետակոծվում էր Կիչանը, նրա 14-ամյա դուստրը՝ Միլենա Սարգսյանը արկերի ձայնից վախեցել և ուշաթափվել է։ «Այդ օրը դպրոցում էին։ Կեսօրին, նախքան պատերազմը զինվորականներ են եկել դպրոց, ուսուցիչներին զգուշացրել, որ իրավիճակը պայթյունավտանգ է, երեխաներին տուն ուղարկեն։ Երբ հասան տուն, երեխաներս ասացին՝ «մամ, կռիվ է սկսվելու, մեզ բաց են թողել»։ Ինձ համար դա ակնհայտ էր, որ ինչ որ բան սպասվում է, քանի որ եղբայրներս՝ Լեմբերտն ու Լենսերը ՊԲ և աշխարազորային ուժերում էին ծառայում, օրերով դիրքերում էին»,- պատմում է մեր զրուցակիցը։ 

Շատ չանցած Կիչանում լսվում են առաջին պայթյունները։ Լորետտան ասում է, որ միաժամանակ կրակել են և՛ զորամասի, և՛ գյուղի ուղղությամբ, կրակ էր թափվում բանուկ ճանապարհահատվածներին, այնպես, որ բնակչությունը չի էլ կողմնորոշվել, որ ուղղությամբ փախչի, ինչպես փրկվի։ 

«Երբ աղջիկս տեսավ այս քաոսը, միանգամից ուշաթափվեց։ Գյուղում ամենաապահովը մեր համագյուղացի Սերժիկենց տան պադվալն էր։ Հազիվ հասանք այնտեղ։ Կրակը չէր դադարում, Միլենայիս վիճակը գնալով ավելի էր սրվում, ժամանակ առ ժամանակ վատանում էր, դողում, շունչը չէր հերիքում։ Դա մի անբացատրելի իրավիճակ էր»,- հիշում է Լորետտան, նշում, որ դուստրը ֆիզիկապես այնքան ուժեղ է եղել, որ թեթև ատլետիկայի օլիմպիադաներում միշտ պատվավոր տեղ էր զբաղեցրել, հաճախում էր նաև պարի խմբակ, կոփված աղջիկ էր։

Վախից Միլենան հիվանդություն է ձեռք բերել, իսկ մայրը՝ անորոշության մեջ չգիտեր ինչպես փրկեր դստերը։ 

«Ասում էր՝ «մամա, փրկեք ինձ, մեռնում եմ»։ Դուք հասկանո՞ւմ եք իմ վիճակը։ Նույնիսկ մեկ րոպեով գլուխներս չէինք կարողանում հանել, գոնե իմանանք մեր գյուղում ինչ դեպքեր են տեղի ունեցել։ Երեկոյան Սերժիկ դային եկավ ու ասաց՝ արագ դուրս եկեք, թուրքերը Սրխեվանդը գրավել ու առաջանում են դեպի գյուղ, գնացեք Առաջաձոր։ Առանց մեր տներից մի բան վերցնելու, 7 ընտանիքով նստել ենք «ֆորդ» մեքենան ու ճանապարհվել։ Ինձ հետ երեխաներս էին, հիվանդ մայրս ու հաշմանդամ քույրս։ Պատասխանատվությունն ինձ վրա էր։ Մենք գիտեինք, որ եթե կրակեն մեքենայի ուղղությամբ պիտի մտնենք անտառներ ոտքով գնանք։ Մեր գյուղացիների մեծ մասը ոտքով է հասել Առաջաձոր»։ 

Այդ ընթացքում Լորետտան անընդհատ հանգստացնում էր դստերը, որ Առաջաձոր հասնելուց հետո ամեն բան լավ կլինի։ Սակայն, հաջորդ օրը առաջաձորցիների հետ Կիչանի ու Նոր Ղազանչիի բնակիչները ևս տարհանվել են։ 

«Մեզ տարել են Իվանյան, ռուսների կենտրոնակայան։ Երբ հրթիռակոծվեց Իվանյանի զորամասը, աղջիկս էլի վատացավ, այս անգամ շատ ավելի վատ էր, ինձ թվաց նույնիսկ չի շնչում։ Ճչում էի, օգնություն էի խնդրում, ոչ մի խաղաղապահ չմոտեցավ։ Էնքան մարդ կար այդ տարածքում։ Մի տղամարդ մոտեցավ, կարծեմ երևանցի էր, արագ Միլենկայիս լեզուն հանեց, կուլ էր տվել, առաջին օգնություն ցուցաբերեց ու բարձր գոռաց ռուսների վրա, որ գոնե երեխային փրկեք, մեռնում է։ Ռուսները եկան երակային միացրեցին, երեխայիս գույնը վերականգնվեց»,- արտասվում է արցախցի կինը։ 

Նրա զինծառայող եղբայրը՝ Լեմբերտը, Իվանյանից ընտանիքի անդամներին տեղափոխել է Ստեփանակերտ։ Մեր զրուցակիցն ասում է շատ դաժան օրեր է տեսել։ Ստեփանակերտում շենքի բնակիչներն օգնել են կնոջն ով ինչով կարող էր։

«Այդքանով հանդերձ, սարսափելի էր հատկապես սպասումը։ 2 եղբայրներս ծառայողներ էին, մեկը աշխատանքի։ Կապ չլինելու պատճառով երկար ժամանակ միմյանցից որևէ լուր չունեինք։ Ենթադրում էինք, որ եղբայրներիցս մեկը՝ Լեռնիկը գերեվարվել է։ Երբ Լենսերն ու Լեմբերտը եկան, սկսեցինք Լեռնիկի որոնումները։ Դիմեցինք Կարմիր խաչին ու սպասում էինք հրաշքի։ Եղբայրներս պատմեցին, որ մեզ մտերիմ Նորիկ անունով մի տղայի տանջամահ են արել, ծեծելով սպանել։ Միլենան լսել է այս ամենն ու էլի ուշաթափվել, մանավանդ, որ իր քեռու ճակատագիրն անհայտ էր»,- հիշում է նա, ավելացնելով, որ Լեռնիկն ավելի ուշ գերությունից վերադարձել է։ 

Մի քանի օր Լորետտայի ընտանիքը մնացել է Ստեփանակերտում։ Նրա երեխաները տեսել են, որ ադրբեջանցի ոստիկաններին տեղափոխող մեքենաներից վերջիններս հանել են դանակներն ու ձեռքով վիզը կտրելու նշաններ ցույց տվել։ Լորետտայի խոսքով՝ այս իրադարձություններն ավելի են վախեցրել երեխաներին։

Հայաստան տեղահանվելուց հետո 4 ամիս շարունակ Լորետտան դստեր առողջականի հարցով ամեն օր հիվանդանոցներում է եղել։ Բժիշկներն ասել են, որ «վախից արյան մեջ սպիտակուցի մակարդակի հետ կապված խնդիրներ կան», որը, Լորետտայի խոսքով, 14-ամյա դուստրն այժմ հաղթահարում է։

«Փառք Աստծո, աղջիկս հիմա կազդուրվում է։ Շատ է վախեցել, երկար ժամանակ նստել եմ կողքին, որ ինքը քնի։ Հիմա արդեն դպրոց է հաճախում, հարմարվում է նոր միջավայրին։ Զուգահեռ բուժումները շարունակվում են»։ 

Կնոջ խոսքով՝ չնայած խոստումներին ու հայտարարություններին, առողջապահությունն արցախցիների համար վճարովի է։ «Հիվանդանոցում միայն չեմ վճարել երակային ներարկման համար, մյուս բոլոր դեղամիջոցների ձեռքբերումն ու ստուգումները՝ վճարովի են։ Կարևորը երեխաս առողջ լինի»,- հավելում է մեր զրուցակիցը։ 

Հունան Թադևոսյան

Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»