Ռուսները «կուլ տվեցի՞ն» Բաքվի խայծը․ ինչու՞ ազատվեց ՀՀ-ի կողմից հետախուզվող մարդասպանը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին ազատ է արձակվել և Մոսկվայից ուղևորվել է Բաքու։ Այդ մասին haqqin.az-ին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն։
Ըստ Բյուլբյուլօղլուի, Ադրբեջանի դեսպանատունը հսկայական ջանքերի և ինտենսիվ բանակցությունների գնով կարողացել է ռուսական կողմին համոզել, որ Հայաստանի պահանջով ձերբակալված մարզիկին առաջադրված մեղադրանքներն «անհիմն» են։
Հիշեցնենք, Զեյնալլիին ձերբակալել էին Մոսկվայի օդանավակայանում՝ Բաքու թռիչքի նախաշեմին։ Վերջինս հայտարարել էր, թե իր նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված 2020 թվականի սեպտեմբերի 29-ից (Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրերին)։
Նա նաև նշել էր, որ ռուս իրավապահներն իրեն տեղեկացրել են ՌԴ դատարանի առջև կանգնելու մասին՝ չբացառելով Հայաստանին հանձնելու տարբերակը։
ՀՀ ՆԳՆ-ից էլ հայտնել էին, որ ադրբեջանցին հետախուզվում է մարդասպանության մեղադրանքով։
Պատերազմի օրերին մարզիկը հայերին սպանելու կոչեր է արել։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live