Լրահոս
Կարևոր


Տնտեսական հնարավորությունների դռներն ու դրանցից լիարժեք չօգտվելու փակուղին. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից աշխարհում պետությունների տնտեսությունները միմյանց հետ առավել փոխկապակցված են դառնում։ Ու եթե որևէ համեմատաբար խոշոր տնտեսություն ունեցող երկրում տնտեսական խնդիրներ են ի հայտ գալիս, ապա այդ իրողությունները շղթայական ռեակցիայի պես կարող են ազդել մյուս պետությունների տնտեսությունների վրա։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի և հակառուսական պատժամիջոցների արդյունքում համաշխարհային տնտեսության մատակարարման ուղիներում էական փոփոխություններ տեղի ունեցան։ Նույնիսկ բազմաթիվ երկրներ, որոնք դուրս են Արևել յան Եվրոպայից, իրենց վրա զգացին պատերազմի բացասական հետևանքները։

Բայց մյուս կողմից էլ՝ առկա իրավիճակը որոշ պետությունների համար տնտեսական առումով նոր հեռանկարներ բացեց։ Պատժամիջոցների ու արևմտյան ընկերությունների՝ Ռուսաստանից դուրս գալու արդյունքում ռուսական շուկայում վակուում առաջացավ։ Այդ իրավիճակից մեծապես օգտվեց հատկապես Չինաստանը, և չինական ընկերությունները մեծ թափով սկսեցին մուտք գործել ռուսական շուկա։ Օրինակ՝ եվրոպական ավտոմոբիլային ընկերությունների հեռանալուց հետո չինական էլեկտրամոբիլները սկսեցին հեղեղել ռուսական շուկան։

Թուրքիան ևս սկսեց օգտվել ռուսական շուկայում առաջացած վակուումից, ու թուրքական ընկերությունները ձեռնամուխ եղան Ռուսաստանից հեռացած արևմտյան բիզնեսին փոխարինելու ուղղությամբ քայլեր կատարելուն։ Ու պատահական չէ, որ թուրքական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան 2023 թվականին աճել է շուրջ 17 %-ով։

Ռուսական տնտեսությունում ստեղծված նոր իրադրությունը ավելի մեծ հնարավորություններ բացեց Հայաստանի համար, որն, ի տարբերություն Թուրքիայի կամ Չինաստանի, ԵՏՄ անդամ պետություն է, որը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ընդհանուր տնտեսական և մաքսային դաշտ է ապահովում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը։ Ինչպես նախօրեին հայտարարվեց պաշտոնապես, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է մոտ 7 մլրդ 306 մլն դոլար՝ 2022 թվականի նկատմամբ աճելով 43,3 տոկոսով:

Իհարկե, առևտրաշրջանառության աճը դրական պատկեր է ապահովում, սակայն առևտրաշրջանառության ամբողջ պոտենցիալը չի օգտագործվում, քանի որ հնարավոր էր ավելի բարձր աճ ապահովել։ Հասկանալի է, որ առևտրի ավելի բարձր տեմպեր ապահովելու ու դեպի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանումը խրախուսելու համար Հայաստանը չունի համապատասխան արտադրական հզորություններ։ Ու պատահական չէ, որ արտահանման մեջ մեծ մասնաբաժին են կազմում տարբեր սարքավորումները, որոնք, պարզ է, արևմտյան ծագում ունեն և Հայաստանը չի արտադրում։ Այսինքն, հայկական կողմն ընդամենը կազմակերպում է վերաարտահանումը։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմի հետ առևտրատնտեսական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը խոչընդոտում են ՀՀ իշխանությունների մերձեցումը Արևմուտքի հետ ու դրա արդյունքում նաև հայռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը։ Ըստ այդմ, պատահական չէ, որ ռուսական կողմը պարբերաբար հայկական ապրանքների հետ կապված սանիտարահիգիենիկ ու այլ խնդիրներ է տեսնում, ինչն էլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծում արտահանման համար։

Կարևոր է նաև հայկական արտադրանքի մրցունակության ապահովումը, որի ուղղությամբ պետությունը պետք է խթանող և խրախուսող քայլեր ձեռնարկի։ Եթե, օրինակ՝ հայկական գյուղմթերքի գին-որակ հարաբերակցությունը մրցունակ չեղավ, հայկական գյուղմթերքի տեղը ռուսական շուկայում կարող են գրավել այլ երկրներ։ Մասնավորապես Միջին Ասիայի երկրները սկսել են մեծ թափով համեմատաբար էժան գներով գյուղմթերք արտահանել դեպի Ռուսաստան։ Փաստորեն Հայաստանը ոչ միայն ռուսական շուկայում իր տեղը ամրապնդելու, այլ նույնիսկ պահպանելու խնդիր ունի։ Բայց ՀՀ կառավարությունը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում ռուսական շուկայում հայկական արտադրանքն ավելի մրցունակ դարձնելու և դեպի Հայաստանի տնտեսություն ռուսական կապիտալի ներհոսքի նոր ալիք ապահովելու գործում։

Ժամանակի ընթացքում Հայաստանի համար նոր հնարավորություններ ևս բացվում են։ Օրինակ՝ Թուրքիայում և ԱՄԷ-ում սկսել են փակել ռուսական բանկային հաշիվները, ուստի այս իրողությունը հաշվի առնելով՝ կարելի է պայմաններ ստեղծել, որ ռուսական ընկերությունները, ինչու չէ՝ նաև անհատները տեղափոխվեն Հայաստան, որտեղ նրանք կարող են հաշիվներ բացել, գրանցվել ու մի կողմից գործել Ռուսաստանը ներառող ընդհանուր ԵՏՄ շուկայում, իսկ մյուս կողմից էլ՝ աշխատել արևմտյան բիզնեսի հետ։

Ու, ընդհանրապես, մեծ պոտենցիալ կա նաև ԵՏՄ այլ երկրների հետ առևտուրը խթանելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ 2023 թվականին Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 2,4 անգամ՝ կազմելով 100 մլն 484,2 հազար դոլար, իսկ Ղրղզստանի հետ աճը 4,2 անգամ է՝ 27 մլն 829 հազար դոլար ծավալով: Բայց Ղազախստանի ու Ղրղզստանի հետ առևտուրը էլ ավելի խթանելու մեծ ներուժ կա, քանի որ այս երկու երկրների հետ առևտրի ծավալը միասին վերցրած չի գերազանցում 150 մլն դոլարը, ինչը շատ փոքր թիվ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմաններըՍեզոնային գրիպով վարակվածների թիվն աճել է. ի՞նչ վիճակ է COVID-19–ի մասով ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհWildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր ԱվետիսյանԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում