Լրահոս
Կարևոր


«Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն». Արայիկ Բաղդասարյանն անմահացել է 2020 թ. հոկտեմբերի 3-ին, ամփոփվել Եռաբլուրում 2,5 տարի անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արայիկը հրաշք բալա էր, այնպես չէ, որ իմն է, այդպես եմ ասում: Շատ համեստ էր, ազնիվ: Եթե առիթ լինի, ու թեկուզ մեր հարևանների հետ զրուցեք, բոլորը միաբերան նույնը կասեն: Փոքր ժամանակ բակում խաղալիս, երբ տեսնում էր, որ հարևաններից մեկը շուկայից ծանր տոպրակներով տուն է գալիս, իր խաղը թողնում էր և օգնում տոպրակները տուն հասցնել: Նույնն էլ՝ ավելի հասուն տարիքում, անգամ աշխատանքի գնալիս կշրջվեր, որ օգներ մարդուն իր ծանր տոպրակները տուն հասցնել: Երբ իրեն հուղարկավորեցինք, մեր հարևան կանայք ասում էին՝ ոնց էինք սպասում, որ հրաշք բալան տուն է գալու, այդ երեխեքին Աստված պետք է պահեր, նրանց բան չպետք է լիներ: Դպրոցում էլ միջոցառում էին կազմակերպել, իր դասարանի տղաներն ու աղջիկները մասնակցում էին, բոլորն Արայիկի նույն հատկանիշներն էին մատնանշում: Շատ բաներ կային, որ չգիտեի: Ընկերներն ասում են՝ կատակներ շատ էր անում: Մի օր հարցրել են, թե՝ Արո՛, մեծանաս, ո՞վ ես դառնալու: Ու պատմում են՝ տետրերի հետևամասում մարտի դաշտ էր նկարում, կռվում էին զինվորները, մի կողմում էլ տանկեր էին: Նույն սովորությունն ուներ նաև մանկության տարիներին: Իրեն ասում էի՝ հյուրասենյակում խաղա, մինչև ընթրիքը պատրաստեմ, գալիս էի, տեսնում, որ մի կողմում զինվորիկներին էր դասավորել, մյուս կողմում էլ, որ խաղալիքները չէին հերիքում, կոճակներ էր շարում՝ որպես զինվոր, և մարտի մեջ մտնում: Խաղում էր, վերջացնում, կոճակները խնամքով հավաքում տուփի մեջ: Շատ կոկիկ էր, ուրիշ էր իմ բալեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Արայիկի մայրիկը:

Դպրոցական տարիներին Արայիկը մի շրջան մաթեմատիկա է պարապել: Պոլիտեխնիկի քոլեջ է ընդունվել, այն ավարտել և զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Քարվաճառում, մասնակցել Քառօրյա պատերազմին: «Վերադառնալուց հետո կարող էր համալսարանի երկրորդ կուրս ընդունվել, բայց չցանկացավ, ասաց, որ ուրիշ պլաններ ունի: Չհակադրվեցինք իր որոշմանը: Ամեն ինչ սիրում էր ինքնուրույն անել: Մի դրվագ պատմեմ: Իր ավագ եղբայրը մինչև բանակ գնալն անընդհատ ինձ ասում էր՝ դու ինձ համար կիթառ չգնեցիր: Եղբայրը գնաց բանակ, իսկ Արայիկն իններորդ դասարանում էր սովորում: Ձմռանն ասաց, որ գնում է աշխատելու, զարմացա՝ ինչի՞դ է պետք: «Պետք է»: Արձակուրդների ժամանակ աշխատեց, եղբոր համար կիթառ գնեց: Եղբայրն ավարտեց զինծառայությունն ու տուն եկավ. «Վարդգե՛ս ապեր, քո համար կիթառ եմ գնել, որ նվագել սովորես»: Բայց եղբայրը սկսել էր գերմաներենով հետաքրքրվել: Այդ ժամանակ Արայիկն ինքնուրույն կիթառ նվագել սովորեց, այնքան էլ լավ էր նվագում, զգացմունքային:

Պատերազմից երևի երկու ամիս առաջ իր կիթառն աթոռի վրայից ընկավ ու կոտրվեց, իրեն ասացի՝ ոչինչ, նորը կգնենք: Մի օր խոհանոցում նստած էի, մեր տան երկրորդ հարկի աստիճաններն իջնում են դեպի խոհանոց, Արայիկը կանգնեց աստիճանների կեսին ու ասաց. «Մա՛մ, վախենում եմ, որ իմ կյանքի երազանքները չկատարվեն»: Բարկացա, ասացի, որ էլ երբեք նման բան չասի. «Ամեն ինչ ունես, ամենակարևորը՝ ընտանիք ունես, որն ամեն հարցով քո կողքին է»: Բարկացա ու թույլ չտվեցի, որ էլի ինչ-որ բան ասի այդ թեմայով, բայց նաև չհարցրեցի, թե ինչո՞ւ է նման բան ասում: Երա՞զ էր տեսել, թե՞ կանխազգացում էր, գուցե շատ բան գիտեր: Հիմա այդ հարցի պատասխանը չեմ իմանա»: Բանակից վերադառնալուց հետո Արայիկը խոհարարությամբ էր զբաղվում, մայրիկի խոսքով, ամեն ինչ ինքնուրույն էր սովորում, նպատակը սեփական ռեստորան ունենալն էր: Նաև ինքնուրույն սկսել էր ծրագրավորում ուսումնասիրել: Բայց սեպտեմբերի 27- ին սկսված պատերազմը տակնուվրա արեց բոլորիս կյանքը: Արայիկը կամավոր մեկնեց պատերազմ:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան աշխատանքի գնացի, Արայիկն էլ աշխատանքից նախորդ օրն ուշ էր վերադարձել տուն: Աշխատանքի վայրից զանգեցի իրեն ու հայտնեցի պատերազմի լուրը: Էլ ոչինչ չխոսեցինք: Եկա տուն, ինքն արդեն աշխատանքի էր գնացել: Երեկոյան եկավ, պատերազմի թեմայից չխոսեցինք: Սեպտեմբերի 28-ին կրկին աշխատանքի գնացի, մեծ աղջիկս զանգեց՝ մա՛մ, տղեդ գնում է: Զանգեցի Արայիկին, ասաց, որ աշխատանքի է գնում: Եվ, իրոք, գնացել էր իր աշխատավայր, իր դանակը, գոգնոցը վերցրել, բերել տուն ու գնացել: Մի պահ մեր զանգերին չէր պատասխանում: Իմ զանգին պատասխանեց այն ժամանակ, երբ արդեն աշխատանքից տուն էի գալիս: Դավթաշենում էի աշխատում, մի ընտանիքում դայակ էի: Այդ շենքի դիմացը Սրբոց Նահատակաց եկեղեցին է: Տուն էի գալիս, Արայիկին զանգահարեցի, այդ պահին Արայիկը եկեղեցում է եղել, դա հետո իր ընկերներն են ասել:

«Մա՛մ, ի՞նչ է եղել»: «Ո՞ւր ես բալես, ուզում եմ քեզ տեսնել»: Արայիկն ասաց, որ տուն գնամ, կզանգի ինձ: Այդ ժամանակ հանդիպել է տղաների հետ, որոնք բժիշկներ էին, օգնություն էին տանում մարտի դաշտ, և նրանց հետ մեկնել է: Դրանից առաջ տարբեր տեղեր է գնացել, որ կամավորագրվի, բայց իրեն ասել են, որ սպասի, կզանգեն: Նա էլ իր ծառայակից բժիշկ ընկերներից մեկի հետ է կապվել և նրանց խմբի հետ մեկնել»: Մայրիկը պատմում է, որ տղաները օգնություն են հասցրել մարտի դաշտ, վիրավորներին տեղափոխել: «Գիշերել են Շուշիում գտնվող Դուշման Վարդանի թանգարանում: Երբ դուրս են եկել թանգարանից, երևի հինգ րոպե հետո այն պայթեցրել են:

Տղաները ողջ են մնացել»: Արայիկն անմահացել է հոկտեմբերի 3-ի լուսադեմին Ջրականում: Ասում են, որ տղաները դիմահար մարտի են բռնվել թշնամու զինվորների հետ, անգամ ձեռնամարտի մեջ մտել: Տղաների ծնողները, ընտանիքի անդամներն իրենց որդիներին փնտրելու ժամանակ, պատերազմի ավարտից հետո «գտել» են իրար, մտերմացել, մեկ ընտանիք դարձել և այս ընթացքում մասունք առ մասունք հավաքել նաև իրենց որդիների մասին ունեցած տեղեկությունները, համադրել դրանք և փորձել մեկ ընդհանուր պատկեր ստանալ այդ օրերի մասին: Տիկին Գոհարը նաև պաշտպանական գերատեսչությանն է դիմել՝ պարզելու որդու զոհվելու հանգամանքները, տրամադրելու իրեն նրա մարտական ուղին: Բազում անպատասխան հարցեր ունի: Արայիկի «վերադարձը» տուն շատ երկար է տևել:

ԴՆԹ հետազոտություններ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Մի քանի անգամ հետազոտությունները հերքում են, որ մասունքն Արայիկինն է: Արայիկի եղբայրը այն տանում է Գերմանիա, վերադառնում Հայաստան և մայրիկին հայտնում լուրը: 2023 թ.-ի մայիսին Արայիկն արդեն զինվորական պանթեոնում էր: «Բայց մինչև հիմա չեմ հավատում: Հույսով լցված եմ եղել, որ որդիս ողջ է»: Արայիկը ընտանիքի վեցերորդ՝ ամենափոքր երեխան է: Երբ տիկին Գոհարին հարցնում եմ, թե ի՞նչն է ուժ տալիս Արայիկի ֆիզիկական բացակայությունից հետո, արձագանքում է՝ վրեժը: «Իմ որդու գործն է ուժ տալիս, թե ինչ նպատակով էր նա պատերազմ գնացել: Իմ տղան չէր գնացել կռվելու ուրիշի հողի համար, նա պատմական փաստերով ամեն ինչ գիտեր, անգամ մեր տարիքով բարեկամներից հետաքրքրվում էր, թե որտեղից են մեր արմատները, գրառումներ ուներ: Բազմաթիվ անպատասխան հարցեր, որոնց պատասխանն Աստված կտա»:

Հ. Գ. -Արայիկ Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Нет описания.

Արմանը շատ լավ մակարդակ ունի, նրա հետ մարզվելը հիանալի է․ Խամզաթ Չիմաևը՝ Արման Ծառուկյանի մասինՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Այս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանՓաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Այս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԸստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Բաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում Թալինում համայնքապետը, որը նաեւ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահն է, 30.000-100.000 դրամ «օգնություն» է բաժանել. ՔՊ-ն բացահայտ ընտրողներին կաշառո՞ւմ է Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետԻնչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը