Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ. Փաշինյանը հարցազրույց է տվել France 24-ին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ:
«Այո, հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև, օրինակ, Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ և կարճ ասած՝ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը»,-հայտարարել է Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Իլհամ Ալիևը ցանկանում է ոչ թե խաղաղության պայմանագիր, որը հիմնված է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ավելի շուտ Հայաստանում նոր տարածքների գրավում:
Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ ուղարկվող ֆրանսիական սպառազինությանը, հերքել է Բաքվի մեղադրանքները, թե Փարիզը կրակի վրա յուղ է լցնում և ընդգծել, որ Ադրբեջանն իր կողմից միլիարդավոր եվրոներ է ծախսում սեփական սպառազինության վրա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live