Լրահոս
Կարևոր


Աննման էր, որ կար․ 35-ամյա կինը դարձավ կրակի զոհ, անչափահաս երեխաները մնացել են հոր ու տատի խնամքին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


5 ամիս առաջ ցավոտ զիջումներով Արցախը հայաթափելու լուրերը, որ առաջին հայացքից անհավատալի էին թվում, արագ տարածվեցին ավելի քան 9 ամիս պաշարման մեջ հայտնված, հայրենիք ունենալու համար պայքարող ու մեկօրյա պատերազմում կոտրված բնակիչների շրջանում։ Խուճապին ու ցավին գումարվեց նաև վառելիքի պահեստում բռնկված հրդեհը, որը նույն պատերազմի շարունակությունն էր՝ նույն դաժան տեսարաններով ու կորուստներով։ 

Կրակի բաժին դարձան հարյուրավոր արցախցիներ, նրանց շարքում՝ կանայք ու երեխաներ։ Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած աղետի զոհերից մեկը 35-ամյա Աննման Յախշիբեկյանն է։ Նրա ամուսինը՝ Էրիկը MediaHub-ին պատմում է կյանքի՝ իրեն հասցված ամենածանր հարվածի մասին։ 

«Մենք կանգնած էինք կողք-կողքի, սպասում էինք վառելիք ստանալու մեր հերթին, որոշել էինք չշտապել, հանգիստ վերցնել մեր հասանելիքը, որ հաջորդ օրը գաղթենք»,- ասում է նա։ Մինչ Ստեփանակերտ հասնելը, խնուշինակցի Յախշիբեկյանների ընտանիքը դրան նախորդած օրերին արդեն իսկ հաղթահարել էր փորձությունների մի քանի փուլ։ Էրիկը սեպտեմբերի 19-ին դիրքերում էր, պատերազմում։ 

«Ես Մարտունու ուղղությամբ դիրքերում էի։ Մեր 3 անչափահաս երեխաների անվտանգության պատասխանատվությունն Աննմանի վրա էր։ Պարզ է, երեխաները վախեցել էին, որովհետև թշնամին կրակում էր ամեն տեղ։ Դիրքերում ավելի վատ վիճակ էր, կրակում էին և՛ հեռահար, և՛ օդային հրթիռներով։ Աստված պահել է, տուն եմ եկել սեպտեմբերի 21-ին, այդ ժամանակ դեռ տեղահանման մասին խոսք չի եղել, բայց մեր շրջանը շրջափակման մեջ է եղել»,- ասում է մեր զրուցակիցը, ընդգծում, որ այդ օրերին իր ու կնոջ մտածմունքը եղել է երեխաների անվտանգությունը։ 

Էրիկի մտքով անգամ չի անցել, որ իր բաժին ճակատագրի իրական փորձությունները դեռ առջևում են։ Ասում է՝ «հաշված օրերի ընթացքում տունս քանդվեց»։

Մարտունին Ստեփանակերտին կապող ճանապարհը բացելուց հետո Խնուշինակի մյուս բնակիչների հետ Էրիկի ու Աննմանի ընտանիքը նույնպես լքել է գյուղն ու սեպտեմբերի 25-ին տեղափոխվել Ստեփանակերտ։ Մեկ ժամանոց ճանապարհը չեն հիշում քանի ժամում են անցել, խցանում էր, քանի որ ադրբեջանական բլոկպոստում ստուգում էին հայկական բոլոր մեքենաները։ 

«Երբ հասանք Ստեփանակերտ, մեզ միակ անհանգստացնող բանը վառելիքն էր։ Ինչպե՞ս պիտի հասնեինք Հայաստան, երբ բենզալցակայանները դատարկ էին, գազամատակարարումն ամիսներով անջատված։ Քաղաքում, որտեղ ասում էին վառելիք պետք է բերեն, այդպես էլ չբերեցին։ Մարդկանց հոսքի հետ մենք էլ հասանք Հայկազով։ Որոշ ժամանակ կանգնելուց հետո՝ տեղի ունեցավ պայթյունը։ Անսպասելի ու անբացատրելի բան էր։ Մենք իրար մոտ էինք կանգնած, պայթյունից հետո «վալնա»-ն Աննմանին տարավ դեպի կրակը, ինձ շպրտեց հակառակ կողմ»,- դժվարությամբ, բայց պատմում է Էրիկը, ամեն դրվագը վերհիշելով՝ ցավ ապրում։ Կինն աննման էր, որ կար։ 

«Այրվածքները շատ էր, տարանք հիվանդանոց։ Ես նրան անընդհատ հույս էի տալիս, որ Հայաստան տեղափոխվի ամեն ինչ լավ է լինելու, կբուժվի, կապրի։ Ամբողջ մարմինն այրված էր, ցավ էր քաշում։ Հաջորդ օրը ուղղաթիռով տեղափոխեցինք Հայաստան։ Միքայելյան հիվանդանոցում մեկշաբաթյա պայքարից հետո, սիրտը չդիմացավ, հոկտեմբերի 2-ին հեռացավ կյանքից»…

Հիմա 3 անչափահաս երեխաները մնացել են հոր ու 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող մոր՝ Իրա Յախշիբեկյանի խնամքին։ Ընտանիքն ապրում է Վանաձորում և սոցիալական աջակցության կարիք ունի։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել