Սիսիանի, Գորիսի, Մարտունիի ճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մարտունիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։