Լրահոս
Կարևոր


Բախվում են հանրային ու բիզնես շահե՞րը. ի՞նչ կապ ունի քաղաքապետարանի պաշտոնյան «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան շուրջ աղմուկի հետ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատանքի պարալիզացման, հիվանդանոցի աշխատակիցների՝ իրենց աշխատավարձերը չստանալու և այլ խնդիրների մասին:

Նշենք, որ ծննդատունը 2020 թ.-ին Երևանի ավագանու որոշմամբ հավատարմագրային կառավարման է տրվել «ԴԵ ՎԻ ՍԱՆ» ՍՊԸ-ին: Այժմ բարձրաձայնվում է հիվանդանոցում առկա բազմաթիվ խնդիրների մասին: Այս խնդիրների հետ կապված «Փաստը» ստացել է նամակ, որտեղ շոշափվում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի անունը, որը, ըստ նամակագիրների, «լծված է ծննդատունը պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին»:

«Փաստը» մեկնաբանության համար դիմեց Դավիթ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը, ինչու է իր անունը շրջանառվում: «Ասեմ, թե ինչու է իմ անունը շոշափվում, որովհետև կանգնած եմ պետության և համայնքի կողքին, պաշտպանում եմ հանրային շահը: Բնականաբար, մարդիկ, որոնք ունեն բիզնես շահեր և կորցնում են իրենց ունեցվածքի ինչ-որ մի հատվածը, պետք է դուրս գան իմ դեմ»,-ասաց Կարապետյանը:

Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիր կա՝ կապված «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան հետ: «Խնդիր իրականում կա, և այն իրավական դաշտում է: Պարտավորությունները չկատարելու հիմքով կնքված պայմանագիրը ենթակա է միակողմանի խզման, այս պահին դա վիճարկվում է դատարանում: Դատարանում պրոցեսն ուշանում է, հիմա իրավական այլ լուծում ենք փնտրում, որովհետև խաթարվում են մարդկանց իրավունքները՝ աշխատավարձերի չվճարման մասով, ինչպես նաև չի պահպանվում հանրային շահը, այսինքն՝ հղիները, որոնք ուզում են այդ հիվանդանոցում ծննդաբերել կամ բուժում ստանալ, չեն կարողանում իրականացնել պետության կողմից երաշխավորված բուժումը: Դա հարվածում է հանրային շահին: Ես հանրային շահի կողմնակիցն եմ: Որպես պետական պաշտոնյա՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բժշկական հիմնարկների կազմակերպիչ և առողջապահության վարչության պետ, պարտավոր եմ նաև դա անել»,-եզրափակում է Դավիթ Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Wildberries-ը գործարկում է սպառողական վարկավորման ծառայությունը«Շատ թանկ ա»․ Ամանորին ընդառաջ թանկացումներ են. հարցումՎրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորություններըՎճարի՛ր Իդրամով Երեւան մոլում եւ շահի՛ր նվերներ Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյունԵգիպտոսում զբոսանավ է խորտակվել, որում ավելի քան 30 զբոսաշրջիկ է եղելԹրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The TimesՄայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր ԱվետիսյանԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի