Լրահոս
Կարևոր


57-ամյա հիվանդ կնոջը սպանելուց առաջ խոշտանգել են ու բռնաբարել

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Քարինտակցի Ալվարդ Թովմասյանը 57 տարեկան էր, երբ 2020-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Արցախի դեմ։ 44 օր տևած ռազմական գործողությունների արդյունքում Շուշին ու շրջանի Քարին տակ գյուղը նոյեմբերի սկզբին անցան թշնամու վերահսկողության տակ։ 

Ալվարդը, որ մնացել էր գյուղում, խոշտանգվել է ադրբեջանցի զինվորականների կողմից, ապա սպանվել։ Նրա դին հարազատներին փոխանցվել է որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից մեկ ամիս անց։ Ընտանիքի անդամները կարծում են, որ ադրբեջանցիները դրանով փորձել են իրենց հանցագործության հետքը կորցնել։ Ավելի ուշ, նրանք իրենց ռազմական հանցագործությունը քարոզչության նպատակներով բարդել են հայերի վրա։ 

Ալվարդի եղբոր դուստրը՝ Միրա Թովմասյանը MediaHub-ին պատմում է, որ հրթիռակոծությունները սահմանից բնակավայրեր տեղափոխելու պատճառով իրենք տեղափոխվել են Գորիս։

«Մայրս մի քանի օրից նորից վերադարձել է Քարին տակ, հայրս դիրքերում վիրավորում էր ստացել, հիվանդանոցում էր։ Մեր բոլոր հարազատները դեռ գյուղում էին։ Բնակիչները բոլորը չէին դուրս եկել, որովհետև ոչ մեկի մտքով չէր անցել, որ մեր գյուղը կգրավվի։ Բայց, նոյեմբերի սկզբին մարտերը տեղափոխվեցին Շուշիի մատույցներ։ Հորաքույրս, որ մտավոր խանգարում ուներ՝ հոգեկան առողջության հետ կապված հիվանդություն, բացառել է իր դուրս գալը հակառակ մորս հորդորներին։ Նրա խնամակալը հայրս էր, որը հոսպատալացված էր, մայրս չկարողացավ համոզել, որ ինքն էլ դուրս գա։ Ալվարդն այդպիսինն էր, դժվար կարելի էր ինչ որ բան համոզել, ասում էր՝ «թուրքը Քարին տակ չի մտնի»»,-ասում է Միրան։ 

Նրա խոսքով, երբ Շուշին ու Քարին տակն ընկել են, պատերազմն ավարտվել է, դրանից հետո սկսվել են Ալվարդի որոնումները։

«Դիմել ենք Կարմիր խաչին, խաղաղապահներին ու փրկարարներին։ Համաձայնություն ստանալուց հետո որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև հայրս։ Տեսել է, որ ամբողջ գյուղը հրետակոծված է, համարյա բոլոր տներն ավերված։ Ամեն տեղ փնտրել ենք հորաքրոջս, բայց ոչ մի տեղ չի գտնվել»,-ասում է մեր զրուցակիցը։ 

Ավելի ուշ, արդեն դեկտեմբերին Քարին տակում հայտնաբերվել է Ալվարդ Թովմասյանի մարմինը։ Միրան դժվարանում է նկարագրել դիակի վիճակը։ 

«Խոշտանգված, տանջամահ արված, մարմնի վրա տեղ չի եղել, հիվանդ կնոջն այնպես են ծեծել արնախումները, հետո կապել նրան, փաթաթել պոլիէթիլենային տոպրակի մեջ, մեր սխտորի այգում դրել, վրան հող լցրել։ Ալվարդն ամուսնացած չի եղել, դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նրան սպանելուց առաջ բռնաբարել են»,-ցավով ասում է Միրա Թովմասյանը, ենթադրելով, որ այս ամենն արել են կա՛մ վարձկանները, կա՛մ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, որից հետո զինվորականները նրան «թաղել» են։ 

57-ամյա կնոջը սպանելուց հետո ադրբեջանցիները նկարահանել են նրա մարմինն ու քարոզչական նպատակներով տարածել, թե իբր առաջին պատերազմից հետո Արցախում մնացած ադրբեջանցի կին է, որին սպանել ու խոշտանգել են հայերը։ 

Ադրբեջանցիների Արցախի դեմ ուղղված պատերազմները մշտապես ուղեկցվել են խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններով։ MediaHub-ը շարունակում է բացահայտել այսօրինակ դեպքերը, վավերագրել պատմությունն այնպես, ինչպես եղել է։ Ի վերջո, պետք է դեմքով ճանաչել այն վայրագին, որի հետ մեզ «խաղաղություն են» պարտադրում….

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել