Սյունիքի կայազորում 195 հանցագործությունից 40-ը կատարել են սպաները
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունը 2023-ի ընթացքում արձանագրել է 195 հանցագործություն, որոնցից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը` այլ: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության մարզային ներկայացուցիչները, Զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ և 9-րդ կայազորային քննչական բաժինների, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության՝ կայազորի տարածքում տեղակայված բաժինների և բաժանմունքի ղեկավարները, Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազները, այլք:
Կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության կողմից սպասարկվող տարածքում արձանագրվել է 769 դեպք, որից 195-ը՝ հանցագործությունների դեպքեր են, իսկ 574-ը` զանցանքներ և պատահարներ են: 195 հանցագործություններից 115-ը զինվորական հանցագործություններ են, 80-ը` այլ հանցագործություններ: 2023 թվականի ընթացքում արձանագրված 195 հանցագործությունից 40-ը կատարվել է սպաների, 16-ը՝ պայմանագրային, 83-ը` ժամկետային զինծառայողների, 12-ը՝ չպարզված անձի, 13-ը հակառակորդի, 31-ը՝ քաղաքացիական անձանց կողմից:
2023 թվականի ընթացքում կայազորի զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 112 քրեական վարույթ՝ 133 անձի նկատմամբ (2022 թվականի ընթացքում՝ 45 քրեական գործ (վարույթ)՝ 59 անձի նկատմամբ):
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կոռուպցիոն հանցագործությունների քննության որակը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտը, իսկ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազներին՝ բանակում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live