Բավարարի դեպքում՝ 372 հազար, լավի դեպքում՝ 489 հազար դրամ, գերազանցի դեպքում՝ 526 հազար. որքան կկազմի շարքային պայմանագրային անձնակզամի աշխատավարձը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Ազգայինհ ժողովը քննարկում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Պաշտպանության նախարարի փոխնախարար Կարեն Բրուտյանը ներկայացրեց վարձատրման համակարգի փոփոխությունները: Այսպիսով Կառավարությունը առաջարկում է ատեստավորման համակարգ:
Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե որքան է 2018 թվականին մարտական հերթապահություն անող շարքային պայմանագրային անձնակզամի աշխատավարձը, և որքան է կազմելու ատեստավորումից հետո:
Փոխնախարարը նշեց, որ նախկինում նրանց աշխատվարձը կազմել է 225 հազար դրամ, իսկ հիմա բավարար ստանալու դեպքում կլինի 372 հազար, լավի դեպքում՝ 489 հազար դրամ, իսկ գերազանցի դեպքում՝ 526 հազար դրամ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live