Լրահոս
Կարևոր


Այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, ՀՀ քաղաքացուն՝ արտագաղթել

Քաղաքականություն

«Արտագնա աշխատանքի մեկնածներին եւ ընդհանրապես որեւէ սուբյեկտին հարկելը չպետք է լինի ինքնանպատակ, այլ հարկումը պետք է լինի իրավաչափ եւ պետության հիմնական նպատակներից բխող»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու նախաձեռնությանը՝ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

«Հայաստանի Հանրապետության արտահանման 1/3-ից ավելին Ռուսաստանի Դաշնությունն է, ՀՀ փոխանցվող տրանսֆերտների 1/3-ից ավելին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների փոխանցվող աշխատավարձերն են իրենց ընտանիքներին։ Փաստացի, եթե Հայաստանի Հանրապետությունը գոյատեւում է Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին, ապա հարկմանը պետք է վերաբերվել շատ զգույշ։ Ինչո՞ւ․ որովհետեւ այդ մարդիկ, աշխատելով Ռուսաստանի Դաշնությունում եւ ուղարկելով գումար ՀՀ, մի հատ էլ հարկվելով, մեծ խնդրի եւ երկընտրանքի առաջ ենք կանգնեցնում նրանց՝ ուղարկե՞լ գումարները ՀՀ՝ հարկման, թե՞ մարդը տեղափոխի իր ընտանիքը Ռուսաստանի Դաշնություն՝ այնտեղ պահելու։ Չի բացառվում, որ այդ հարկման համարժեք գումարը հենց հավասար լինի իրենց ընտանիքին ՌԴ-ում տեղավորելու եւ այնտեղ բնակվարձի փոխհատուցմանը։ Այսպես դուրս է գալիս, որ արտագաղթին են նպաստում»,- ասաց Սարգսյանը։

Եթե մեր նպատակը Հայաստանից արտագաղթի խրախուսումն է, ապա ճիշտ է արվում ամեն ինչ, եթե մենք խնդիր ենք դնում Հայաստանի Հանրապետություն ներգաղթ ապահովել, ապա շատ սխալ է նման օրենքի ընդունումը։ «Որեւէ կառավարության կողմից անբարոյականություն է՝ հարկել արտագնա աշխատանքի գնացածին, եթե ինքը համարժեք աշխատանքով չի ապահովում իր քաղաքացիներին։ Ինչո՞ւ․ որովհետեւ ցանկացած պետության առաջնային խնդիրը պիտի լինի իր քաղաքացու բարեկեցության ապահովումը։ Եթե այդ երկրի տարածքում բարեկեցությունը չի ապահովվում, եւ մենք դեռ հարկում ենք մեր համաքաղաքացիներին՝ իրենց հացի փողը վաստակելու համար, ապա մենք խարխլում ենք պետության հիմնասյուները, եւ ապագայում պետություն կերտելու մեր երազանքներն ու նպատակները հօդս են ցնդում: Չի կարող այդպիսի բան լինել»,- նկատեց մեր զրուցակիցը։

Իսկ միջազգային փորձն ի՞նչ է ասում: Սարգսյանն ասաց, որ արտագնա աշխատանքի մեկնածների հարկումը հավասարազոր է ՀՀ-ում համատարած եկամտային հարկի հայտարարագրման ներդրմանը։ Սա կատարվել է ֆիզիկական անձանց հարկելու համար, որն աշխարհում ամենաշատն ընդունված է Միացյալ Նահանգներում։ Հարկում են կա՛մ բիզնեսը, կա՛մ շահույթը, այսինքն` գործատուներին կամ բարիք ստեղծողներին, կամ հարկում են ֆիզիկական անձանց ու այդ հարկման մեխանիզմով կա՛մ խրախուսում են ավելի ակտիվ եւ հարստության ձգտող մասսային, կա՛մ խրախուսում են ավելի անգործունյա կամ չաշխատող մասսաներին։

«Օրինակ, Միացյալ Նահանգները պրոգրեսիվ եկամտային հարկի հարկման համակարգ է ներդրել եւ խրախուսում է ավելի ակտիվ մասսային՝ դեպի մեծ հարստություններ ձգտելու համար։ Իսկ Շվեդիայի, Նորվեգիայի նման երկրները խրախուսում են սոցիալական համերաշխությունը եւ ավելի բարձր եկամուտներ ստացողներին ավելի շատ են հարկում, իսկ ավելի ցածր եկամուտ ստացողներին ավելի բարձր սոցիալական նպաստներ կամ սոցիալական երաշխիքներ են տրամադրում։ Հայաստանի նման երկրներում ուղղակի պետք է հասկանալ, գիտակցել, որ պետք է հարկել առեւտրին: Արտադրողին եւ բարիք ստեղծողին առայժմ պետք է խրախուսել, այդ թվում՝ հարկման արտոնությունների տեսքով, որպեսզի նրանք շարունակեն բարիք ստեղծել՝ ապրեն եւ արարեն Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Սարգսյանը։

Հակառակ պարագայում ՀՀ քաղաքացին շահագրգռված չէ այդ աշխատավարձով ՀՀ-ում աշխատել, բայց Հնդկաստանի քաղաքացին շահագրգռված է այդ աշխատավարձով ՀՀ-ում աշխատանքի անցնել։ Ստացվում է, որ մենք այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, եւ ՀՀ քաղաքացուն՝ ՀՀ-ից արտագաղթել։

«Արտագնա աշխատողներին հարկելու նպատակը բացառապես լուծում է ֆիսկալ խնդիր (հարկաբյուջետային)։ ՀՀ բյուջեի մասին օրենքի նախագիծը 2024-ին ընդունվել է 350 միլիարդ դրամ ավելցուկով: 350 միլիարդ դրամ անհնար է կատարել տնտեսական այսպիսի պայմաններում, դրա համար մենք ականատես ենք լինում տրանսպորտային գների թանկացման, ականատես ենք լինում կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից հնչեցվող ջրի սակագնի բարձրացման մտադրության, ականատես ենք լինում արտագնա աշխատանքի մեկնածներին հարկելուն: Շուտով մենք ականատես կլինենք այլ լայն սպառման առարկաները եւ ծառայությունները հարկելուն, այսինքն՝ էլեկտրաէներգիայի եւ գազի շատ ավելի բարձր սակագնով սպառմանը: Ականատես կլինենք համատարած ապրանքների եւ ծառայությունների գների թանկացմանը․ սա՝ բացասական հետեւանքների մասով։ Շատ կարեւոր է հաշվի առնել, որ վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, եւ առաջին հերթին թիրախ է հանդիսանում Սյունիքի մարզը, որտեղ 1000 խոշոր հարկատուների առաջին հարյուրյակի մեջ բազմաթիվ կազմակերպություններ են ներառվում, ընդ որում՝ ՀՀ հենց առաջին հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն է, եւ այդ 350 միլիարդ դրամը չկատարելը կառավարության համար կլինի ճակատագրական, իսկ կատարելու համար պետք է, հենց ամենաաղքատ խավից սկսած, բոլորին հարկել»,- նկատեց Աուդիտորների պալատի նախագահը։

Սույն նախագծի վերաբերյալ որեւէ դրական արձանագրում հնարավոր չէ անել, որովհետեւ այս հարկման ձգտումը բացառապես բացասական հետեւանքներ է թողնելու՝ սկսած արտագաղթի տեմպն արագացնելուց, վերջացրած շատ կազմակերպությունների՝ ՀՀ-ում գործունեությունը դադարեցնելով։ Մեր հարցին, թե արդյոք այդ նույն՝ արտագնա աշխատանքի մեկնողների ուղարկած գումարների շնորհիվ չէ՞, որ ՌԴ-ից ՀՀ մտնող տրանսֆերտը 2 միլիարդի է հասնում, ասաց` այո, մինչեւ 2023 թվականը տրանսֆերտների մեջ գերակշռում էին ռելոկանտների համար փոխանցվող տրանսֆերտները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջոցով Արեւմուտքից ապրանքների ներմուծման կամ ծառայությունների ստացման, կամ դեպի Ռուսաստան վերաարտահանման տրանսֆերտները։

 

«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՆերգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում