Մբապեն մերժել է Անգլիայից 500 միլիոն եվրոյի առաջարկը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր կնքելուց մեկ շաբաթ առաջ, հայտնում է OK Diario-ն։
Մբապեին առաջարկվել է 500 միլիոն եվրոյի պայմանագիր, ինչպես նաև 200 միլիոն եվրոյի բոնուս:
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 6-րդ տեղը։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ 2022 թվականի մայիսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Միևնույն ժամանակ, այլ աղբյուրներ նշել էին, որ ֆուտբոլիստն արդեն հաստատել է համաձայնագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Արդյունքում իսպանական ակումբ աղմկահարույց տեղափոխությունն այդպես էլ չկայացավ։