Հոլանդի պենտա-տրիկն օգնել է «Մանչեսթեր Սիթի»-ին հաղթել «Լուտոն»-ին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 6-2 հաշվով հաղթել է «Լուտոնին»: Հանդիպումը կայացել է Լուտոնի մարզադաշտում։
Հյուրերի կազմում հանդես եկող հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձել է պենտա-տրիկի հեղինակ, մեկ գոլի հեղինակ է դարձել նաև կիսապաշտպան Մատեո Կովաչիչը։ Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն չորս գոլային փոխանցում է կատարել: Տանտերերի կազմում երկու գոլ խփեց Ջորդան Քլարկը։
«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ մրցակիցը կորոշվի վիճակահանության արդյունքներով։
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի մյուս խաղում «Նյուքասլը» հաղթել է «Բլեքբերնին» (1-1, 4-3՝ 11մ):
Աղբյուր ArmSport.am