Ինտերը ջախջախիչ պարտության մատնեց Ատալանտային
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Ատալանտային»։ Հանդիպումն ավարտվեց միլանյան թիմի հաղթանակով՝ 4։0 հաշվով։
26-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մատեո Դարմիանը՝ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։ Առաջին կեսի վերջնամասում իր թիմի առավելությունը կրկնապատկեց Լաուտարո Մարտինեսը։ 54-րդ րոպեին արգենտինացին վրիպեց 11 մետրանոցից, սակայն վրա հասած Ֆեդերիկո Դիմարկոն հաշիվը դարձրեց 3։0։
Տանտերերից ևս մեկ գոլ խփեց Դավիդե Ֆրատեզին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 62-րդ րոպեին։
«Ինտերը» 26 խաղից հետո 69 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակն ու արդեն 12 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Յուվենտուսից»։