Մեկ օրում 104 խաղաղ բնակիչ է զոհվել․ արյունալի միջադեպ՝ Գազայում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 104 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, երբ պաղեստինցիների մի մեծ խումբ մարդասիրական օգնության էր սպասում Գազա քաղաքի օգնության կենտրոններից մեկի դիմաց։
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմտյան մասում գտնվող ալ-Նաբուսի շրջանաձև խաչմերուկում։
Իսրայելական բանակի հայտարարության համաձայն, տասնյակ մարդիկ են վիրավորվել են Գազայի հյուսիսում՝ բեռնատարներից օգնություն վերցնելու ժամանակ տեղ գտած հրմշտոցի հետևանքով: Զինվորականները հավելել են, թե միջադեպի մասին «տեղեկութունը վերանայման փուլում է»։
Իսրայելական պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Գազայի հատվածի հյուսիսում ձեռնամուխ են եղել ցամաքային գործողությունների իրականացմանը, ինչպես նաև ավիահարվածներ են հասցրել Գազայի հարավային մասում գտնվող Խան Յունիսին:
Գազայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի հայտնել էր, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը անցել է 30 հազարը, վիրավորներինը՝ 70 հազարը: