Ղազախստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Ալմաթիի բնակիչները լքել են տները
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն գրանցվել է մայրաքաղաք Ալմաթիից ավելի քան 30 կմ հեռավորության վրա, հայտնում է kaztag.kz կայքը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կմ հարավ։ Ալմաթիում ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ։
Ինչպես հավելում է nur.kz կայքը, Ալմաթիում հետցնցումներ են զգացվել հիմնական երկրաշարժից հետո: Սեյսմոլոգներն Ալմաթիի՝ տները լքած բնակիչներին կոչ են արել մինչև տեղի ժամանակով ժամը 16:00-ն տուն չվերադառնալ: