«Պետք է օգնել տնտեսության զարգացմանը․ դա նշանակում է՝ ուժեղ բանակ, հզոր պետություն»․ Վարդան Ջհանյան
ՀասարակությունՀայաստանում ոլորտային հասարակական կազմակերպությունների դերը պետք է այն լինի, որ օգնեն պետությանը, կառավարությանը՝ ուշադրություն դարձնել այնպիսի ուղղությունների, որոնք կբերեն երկրի տնտեսության զարգացմանը։
Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
«Տնտեսության զարգացումը նշանակում է՝ ուժեղ բանակ, հզոր պետություն և դա է հիմնականը, ամեն ինչի հիմքում տնտեսությունն է։ Այս առումով՝ լինելով պատասխանատու ՀԿ, պատասխանատու մեր հայրենիքի զարգացման համար, մենք ուզում ենք ինչ-որ ճյուղերի վրա ուշադրություն դարձնել, այդ թվում օգնենք կառավարությանը, որ ուշադրություն դարձնի այդ ճյուղերին և ունենանք զարգացում։ Իսկ այն հասարակական կազմակերպությունները, որոնք խանգարում են՝ չեմ ուզում մեկնաբանել»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում