Լրահոս
Կարևոր


«Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունների կողմից հարկային բեռի ավելացումը տպավորություն է ստեղծում, թե այս տարբերակով ցանկանում են ամեն գնով բյուջեն լցնել, մյուս կողմից էլ՝ կարծիք կա, թե, ծանրացնելով քաղաքացիների հարկային բեռը, նպաստում են նաև նրանց՝ երկրից հեռանալուն: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ լավ օրից չէ, որ այս իշխանությունն անցել է հարկային բեռի համատարած ավելացման և, ցավոք, նաև հարկային տեռորի կոնկրետ դրսևորումների:

«Արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում առաջացած տնտեսական կարճաժամկետ էֆեկտով պայմանավորված, ունեցանք բարձր տնտեսական աճ: Բազմիցս ասել ենք, որ անհրաժեշտ էր դա կապիտալացնել, որովհետև դա ներքին գործոններով չէր, այլ արտաքին, իսկ դրանք կարճաժամկետ են:Դա չարվեց: Ընդամենը դափնիներն իրենց վերցրեցին, պոպուլիստական կոչերով հանդես եկան, որ բարձր տնտեսական աճ է: 2022 թ.-ի ամբողջ ընթացքում բարձր տնտեսական աճն ուղեկցվեց էապես բարձր գնաճով, 2023 թ.-ին բարձր տնտեսական աճի իներցիան շարունակվեց: Իրականում այդ բարձր տնտեսական աճից ցածր եկամուտ ունեցողները, ներառյալ՝ նվազագույն աշխատավարձով աշխատող աղքատները, թոշակառուները, սոցիալական նպաստ ստացող աղքատ ընտանիքները և փոքր բիզնեսն էական էֆեկտ, տնտեսական արդյունքներ, եկամուտների աճ չունեցան, բայց բարձր գնաճը բառի բուն իմաստով խժռեց այդ մարդկանց եկամուտները: Նրանք էլ ավելի մեծ սոցիալական խնդիրներ ունեցան:

Հիմա ակնհայտ է, որ արտաքին գործոնը թուլանում է, այս տարվա բյուջեով նախանշված յոթ տոկոս աճի ապահովման անասելի դժվարություններ ենք ունենալու: Սա է այն հիմնական պատճառը, որ այս իշխանությունն իր հարկային մուտքերը փորձում է ավելացնել երկու ճանապարհով: Առաջին՝ հարկային բեռն ավելացնելու ճանապարհով, այստեղ հիմնականում առաջին պլանում են փոքր և միջին ձեռնարկատերերը, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, և երկրորդ՝ հարկային արտոնությունները վերացնելով: Հարկային արտոնություններն իրականում ունեն նաև շատ մեծ սոցիալական կոմպոնենտ: Դրանք հիմնականում տրվում են միկրոբիզնեսին, փոքր ձեռնարկատիրությանը և նաև որոշ ոլորտների, օրինակ՝ ավտոներկրողներին, ցածր եկամուտ ունեցող մեր որոշ քաղաքացիներին, որոնք փորձում են սեփական աշխատանքով իրենց օրվա հացը վաստակել: Հիմա վերացնում են հարկային արտոնությունները՝ առանց հետևանքները հաշվի առնելու, որովհետև «տեղները շատ նեղն է»:Իրենք լավ գիտեն, որ տնտեսական աճի փուչիկը պայթում է արտաքին գործոնով պայմանավորված, իրենք էլ գլխից մեծ խոստումներ են տվել, որոնք ներառել են պետական բյուջեում: Դժվար է լինելու ապահովել այդ հարկային մուտքերն այս հարկային ռեժիմով, ու գնում են և՛ հարկային բեռի ավելացման, և՛ եղած արտոնությունները վերացնելու ճանապարհով՝ առանց հետևանքները հաշվի առնելու»,-ասում է Ավետիսյանը:

Անդրադառնում է հարկային տեռորին: «Կոնկրետ ոլորտներում հարկային մարմինն իրականացնում է նաև կացնային վերահսկողություն՝ նույնիսկ օրենքը շրջանցելով և անտեսելով: Օրինակ՝ ավտոներկրողներն իրավացիորեն բողոքում են, որ առանց իրավական հիմքի ստուգման, քրեական գործեր են հարուցում, չեն վերադարձնում հասանելի ավելացված արժեքի հարկը: Արդեն փաստ է, որ նախահարձակ եղան արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու իմաստով: Այստեղ որոշակի հետքայլ են արել, որովհետև վախն իրենց առաջնորդության հիմքում է: Բողոքի ալիք բարձրացավ, ժամանակավորապես հետքայլ են արել, բայց վստահ եմ, որ նորից գնալու են այդ ճանապարհով, որովհետև իրենց և մեզ այլընտրանք չեն թողել: Հարկային բեռի ավելացման դրդապատճառները սրանք են, որոնք ունենալու են էլ ավելի բացասական հետևանքներ, գուցե կարճաժամկետում «քերեն» և ինչ-որ ձևով ապահովեն հարկային մուտքերը, բայց միջնաժամկետ իմաստով սա լուրջ հարված է լինելու հատկապես ցածր եկամուտներ ունեցող ինքնազբաղված մեր քաղաքացիների, միկրո և փոքր բիզնեսի համար: Հարկային բեռի կտրուկ ավելացումները բացասական տնտեսական էֆեկտ չեն կարող չունենալ միջնաժամկետ և երկարաժամկետ իմաստով»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռաբար աճում է նաև արտաքին պետական պարտքը: Արդյոք ներգրավված միջոցները ծառայո՞ւմ են իրենց նպատակին: «Պետական պարտքը բառի բուն իմաստով հատուկ է այս իշխանություններին: Իրենք պարտքով են պահում նաև երկիրը: Երկիրն ընդունեցին 6,7 միլիարդ դոլար պետական պարտքով, այսօր արդեն այն 11 միլիարդից ավելի է: Էապես ավելացրել են պետական պարտքի չափը: Արդյունավետության մասին խոսելը շատ դժվար է, որովհետև այն միջոցները, որոնք ներգրավվում են, դրանց մի մասը, այդ ծրագրերը թերակատարվում են: Ստացվում է, որ տասնյակ հարյուրավոր միլիոն դոլարի տարեկան տոկոսներ ենք վճարում, բայց միջոցը նպատակին չի ծառայում: Փաստորեն, հանրային միջոցներից վճարվող տոկոսներն անընդհատ աճում են, իսկ նպատակը չի իրականացվում: Ընդհանուր ծախսային մասի մեկ տասներորդ մասն ուղղվում է կառավարության պարտքի միայն տոկոսների մարմանը:

Սա լուրջ թիվ է: Պատկերացրեք՝ որպես պետություն ծախս ենք իրականացնում, բյուջետային ամբողջ ծախսերի մեջ տասներորդ մասը, ըստ էության, փոշիանում է: Վճարում են տոկոսներ, և այդ տոկոսների առյուծի բաժինն այս իշխանության ավելացրած պետական պարտքի մարմանն է ուղղվում: Խոսքը չի վերաբերում մայր գումարին, ընդամենը տոկոսներին: Հաջորդիվ՝ այդ միջոցների ծախսերի հետ կապված: Բազմաթիվ առիթներով խոսել եմ պետական գնումների էական և առերևույթ անթույլատրելի ընթացքի մասին: Բազմաթիվ կոնկրետ օրինակներով մեկ անձից գնումներն ունեն թռիչքաձև աճ, իսկ այստեղ արդյունավետության ռիսկն անչափելի բարձր է, քան մրցութային հիմունքներով գնումներինը: Դրան գումարած՝ երբ խորանում ես այդ ոլորտում, տեսնում ես, որ օր օրի սնկի պես աճում են պետական գնումների մասնակից այն մասնավոր կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն կապ ունեն այս իշխանական շրջանակների հետ: Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո մենք ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»,-ընդգծում է պատգամավորը:

Օրվա իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա, իրենք պայքարում են կոռուպցիոն դրսևորումների դեմ և այդ պայքարում չեն խնայելու նաև յուրայիններին: Սակայն նախանշված մեկ անձից գնումները գոնե կասկածներ են առաջ բերում կոռուպցիոն ռիսկերի մասին: Ավետիսյանն ասում է, որ, օրինակ՝ պլանավորված հարցը, որի մասին գիտեին մեկ տարի առաջ, ինչո՞ւ են թողնում հասնի վերջին օրվան և ժամին, մի բան էլ անցնի, որ այդ դեպքում ձևակերպեն և իրականացնեն մեկ անձից գնումով:

«Այդ մեկ անձն էլ պարզվում է, որ իրենցից շատ հեռու մարդ կամ կազմակերպություն չէ: Ակնհայտ է, չէ՞, որ դա միայն ապաշնորհության հետևանք չէ, այստեղ նաև միտում կա: Լեգիտիմ է նաև մեր կասկածը, ինչու ոչ, նաև կոռուպցիոն ռիսկերի մասով, որ այդ գնումներում գեներացվում և առաջանում են ոչ թե միջին շահույթներ, այլ գերշահույթներ: Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցություններով իրենք սիրուն թաքցնում են ամեն բան, իրենք այդ մեթոդն են ընտրել: Համակարգային կոռուպցիայի դրսևորման ձև են նաև պետական բյուջեից պարգևատրումները: Մի գրչի հարվածով միլիարդներ են տրվում որպես պարգևատրումներ, դրանք բացառապես հավասարեցված են աշխատավարձին, այսինքն՝ առանց արդյունքի գնահատման, նախարարն ու իր տեղակալն իրենց աշխատավարձից ամեն ամիս երկու անգամ ավելի ստաբիլ պարգևատրում են ստանում, դա ի՞նչ է, դա պետական բյուջեի միջոցների ապօրինի օգտագործում է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՆերգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով