Լրահոս
Կարևոր


Արցախցիների օժանդակության հարցերը մնում են չլուծված. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ արցախցիները բռնի տեղահանման ենթարկվեցին, տարբեր միջազգային կառույցներ նշում էին, թե հաստատակամ են նրանց աջակցություն տրամադրելու հարցում (իբր արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքի մասին հայտարարությունների պարագայում շատ հետևողական եղան)։ Բայց այդ աջակցությունը լիովին բավարար չէր, դրա համար էլ արցախցիների կարիքները հոգալու հարցը մեծամասամբ մնացել է Հայաստանի վրա։ Ուստի, Հայաստանի Հանրապետության խնդիրն է անընդհատ նախաձեռնողականություն ցուցաբերել միջազգային կառույցներից աջակցություն ստանալու նպատակով։ Մյուս կողմից էլ՝ ներկայումս որևէ միջազգային հարթակում չի խոսվում այն մասին, որ արցախցիների գույքն ուղղակի բռնազավթված է, իսկ նրանց պատկանող տարածքները՝ օկուպացված, ինչը միջազգային արդարադատության հարց է։ Ու, ըստ այդմ, չկա նաև այս խնդրի հետ կապված որևէ դատական գործընթաց, որը հիմա պետք է արդեն սկսված լիներ։

Փոխարենը Ադրբեջանը փոխհատուցում պահանջող արբիտրաժային գործընթաց է նախաձեռնել՝ Հայաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ռեսուրսներն օգտագործելու մեջ։ Բաքուն նաև փորձում է միջազգային հարթակում բարձրացնել ու Հայաստանի դեմ օգտագործել ականապատման հարցը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում իշխանություններն անընդհատ խոսում են միայն արցախցիների ինտեգրման մասին, բայց պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեին, որոնք ցույց կտային, որ այդ մարդիկ շարունակում են մնալ փախստականի կարգավիճակով։

Ավելին՝ անհրաժեշտ էր արցախցիներին ոչ թե ցրել երկրով մեկ՝ բնակեցնելով տարբեր բնակավայրերում, այլ նրանց հնարավորինս կենտրոնացնել կամ առնվազն պահպանել Արցախի տարածքային կառուցվածքն ու ցույց տալ, որ այդ մարդկանց խնդիրը լուծված չէ, ու նրանք պահանջատեր են։ Այդպիսով հետագայում նաև ավելի դյուրին կլիներ ապահովել արցախցիների վերադարձն իրենց հարազատ բնակավայրերը։ Հայաստանը պարտավոր է առանձնահատուկ ջանքեր գործադրել, որ արցախցիների վերադարձի թեման միջազգային հարթակում և հայ-ադրբեջանական բանակցային սեղանին դառնա քննարկման առարկա։ Ըստ այդմ, անհրաժեշտ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ ներկայացնելու, որ Արցախում բնակվող հայ բնակչության նկատմամբ կոնկրետ հանցագործություններ են իրականացվել։

Անհրաժեշտ է նաև ստեղծել Արցախի հարցով զբաղվող կազմակերպություններ ու ՀԿ-ներ, որոնք, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում իրենց գործունեությամբ թեժ կպահեն արցախահայության հարցը։ Պետք է ընդունել նաև, որ Արցախի հայությանը պետական աջակցություն տրամադրելու հարցը նույնպես մնում է հրատապ։ Այսօր արցախցիները դժգոհ են Հայաստանի կողմից հատկացված օգնությունից։ Նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում և ընդգծում, որ կառավարության կողմից տրամադրվող գումարներով ուղղակի հնարավոր չէ բնակարանի հարց լուծել։ Իսկ անշարժ գույքի բազմաթիվ սեփականատերեր էլ, օգտվելով իրավիճակից, ավելի են բարձրացնում վարձակալության և բնակարանների վաճառքի գները։ Բացի այդ, աջակցություն տրամադրելու հարցը միայն բնակարանների խնդրով չի սահմանափակվում, արցախցիներին պետք է ապահովել մշտական աշխատանքով։

Հաջորդ խնդիրն այն է, որ չպետք է թույլ տալ, որ Հայաստան տեղափոխված Արցախի բնակչությունը հեռանա, ինչը հետագայում դժվարացնելու է նրանց իրավունքների վերականգնման գործընթացը։ Առանց այն էլ արցախցիների մի մասն արդեն իսկ հեռացել է։ Դրա համար անհրաժեշտ է այնպիսի սոցիալական պայմաններ ստեղծել, որ այդ մարդիկ ուղղակի նախընտրեն մնալ Հայաստանում։ Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ արցախյան 32 կազմակերպություններ բաց նամակ հղեցին ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ:

Նրանք 13 կետից բաղկացած ծրագիր էին առաջարկել կառավարությանը և նշել. «Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար: Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները»:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի՝ 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերելու ծրագրի ֆոնին, հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ նոր համախմբում է ձևավորվում. տեսանյութՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը ծրագրում է 250 ՄՎտ հզորությամբ գերհամակարգչային կենտրոն՝ NVIDIA-ի մասնակցությամբ Ինչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու