Լրահոս
Կարևոր


«Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի. տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր». Կարեն Գասպարյանն անմահացել է Ներքին Հանդում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, շարժուն, հետաքրքրասեր երեխա էր: Զբաղմունքներն ու հետաքրքրությունները շատ էին ու տարբեր՝ երաժշտություն, սպորտ, շախմատ, պար: Իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Վոկալի դասերի էր գնում, ընտրեց ազգային, ժողովրդական, աշուղական ուղղությունը: Ավելի վաղ տարիքում նաև ժողովրդական պարի դասերի էր հաճախել: Շատերը զարմացան իր ընտրության համար՝ իր աշխուժությունը հաշվի առնելով, նա իր ակտիվության հետ մեկտեղ ընտրեց թառ գործիքը: Ամուսինս երաժշտական կրթություն չունի, բայց հենց հայրիկի խորհրդին ու ցանկությանը հետևելով՝ մեր տղան սկսեց զբաղվել երաժշտությամբ: Ամուսինս արմատներով սասունցի է և սրտի մի անկյունում ցանկանում էր, որ մեր տանը մշտապես լսվի ազգային երաժշտությունը, մեր տանը միշտ թևածի ազգային շունչը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի մայրիկը՝ տիկին Գոհարը:

Կարենը վոկալի դասերի է հաճախել Աճեմյանի անվան դպրոցում: «Իր ուսուցիչը Էդուարդ Բեգլարյանն էր, մեծ վարպետ է: Հենց նա ուղղորդեց Կարենին, որ հաճախի թառի դասերի: Հետո հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոց… Երգեց, պարեց, նվագեց»: Իր ողջ սերն ու ուշադրությունը Կարենը տվել էր երաժշտությանը: Մայրիկն ասում է, որ անընդհատ զրուցում էր որդու հետ՝ մեծ կարևորություն տալով կրթությանը: «Իրեն միշտ ասում էի՝ հայրենիք, Հայաստան ներկայացնող երաժիշտը պետք է կրթված ու գրագետ լինի: Դպրոցում ակտիվ սովորողներից էր, մասնակցում էր բոլոր միջոցառումներին, սիրում էր ավագների կողքին լինել, փոքրերին օգնել»: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի «Ժողովրդական գործիքներ» բաժնի ուսանող էր Կարենը, ուներ տարկետման իրավունք, բայց որոշեց՝ պետք է մեկնի ծառայության:

«Շտապում էր: Խնդրեցի, որ գոնե ավարտելուց հետո մեկնի ծառայության, ներքուստ վախ ունեի, իր ուսման կիսատ մնալն ինձ համար մի տեսակ սարսափելի էր: Հետո ուզում էի, որ վերջացներ ուսումը, բանակից վերադառնալուց հետո կրթության հարցում իր ընտրությունը կատարեր, աշխատեր: Վստահ էի, որ բանակից հետո ավելի հեշտ կլինի իր համար, չէր խճճվի: Բայց Կարենն ընտրեց ծառայությունը, գնաց, դիմում գրեց, որ շուտ մեկնի: 44-օրյա պատերազմից հետո ինքն իրեն խաղաղ չէր զգում, դրա համար շտապում էր մեկնել ծառայության: Ասում էր՝ չեմ կարողանա հանգիստ ապրել, եթե մեկն իմ փոխարեն գնա ծառայության: Պարտքի զգացում ուներ տղաների առջև, իր մեջ շատ էին ցավն ու կսկիծը, որ տղերքը չկան: Իրեն մեղավոր էր զգում նրանց առաջ, հիմա նույն հոգեվիճակում կարծես ես ապրեմ, մտածում եմ՝ տղե՛ս, դու պարտքդ տվեցիր, ինձ պարտք թողեցիր: Հիմա մեր պարտքն է արժանապատիվ ապրելը»: Կարենը զորակոչվել է ծառայության 2022 թ. հունվարի 27-ին: Նրա ծառայությունը սահմանափակումով էր, մայրիկի խոսքով, որդին է ցանկացել դիրքերում ծառայել: Հրամանատարն էլ իրեն տարել է ինժեներական աշխատանքների:

«Իրեն միայն ասացի՝ ինչ կանես, զգույշ արա, մեջքդ չցավեցնես, քանի որ ողնաշարի խնդիր ուներ: Իսկ Կարենը պատասխանեց՝ մա՛մ, տղերքն իմ համար իրենց կյանքն են տվել, դու իմ մեջքի դա՞րդն ես: Իր հետ չհամաձայնել չէր լինի, քանի որ միշտ նման դեպքերում ասում էր՝ մա՛մ, ախր դուք եք ինձ այդպես սովորեցրել, դաստիարակել: Առհասարակ, մարդկային այնպիսի տեսակ էր, որ երբեք չէր տրտնջում դժվարություններից, նույնն էլ՝ ծառայության ընթացքում»: Կարենի հետ ընտանիքի անդամները զրուցել են սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 23:40-ին: Տարբեր զրույցներից պարզ է դառնում, որ մեր տղաներն իմացել են վտանգի մասին, բայց ծնողներին չեն անհանգստացրել, հեռախոսային զրույցներն ավարտել են, իսկ րոպեներ անց մարտի բռնվել թշնամու հետ: «Մեզ մոտ այդ օրը մի տեսակ տագնապային վիճակ էր: Երբ իրեն հարցրեցինք, թե ինչպես է, հայտնի արտահայտությամբ պատասխանեց՝ «ամեն ինչ տոչնի ա»:

Ընթրիք էր պատրաստում, զարմացանք, անգամ կատակեցի, թե ինչպես է պատրաստում, տեսանյութե՞ր է դիտում, արձագանքեց՝ մա՛մ, մտքի ճկունություն կա: Ճաշը պատրաստել էր, հետո նկարները տեսանք, բայց ոչ մի խոսք վտանգի մասին: Իր հետ զրույցի ավարտին, երբ մեզ հավաստիացրեց, թե ամեն բան կարգին է, խաղաղ գիշեր մաղթեցինք իրեն, բայց գիշերը խաղաղ չէր»: Կարենն անմահացել է Ներքին Հանդի դիրքում 2022 թ. սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա: Զոհվելուց մի քանի օր անց Կարենը տանն էր: Այդ ընթացքում նրա հայրիկն ու ընտանիքի անդամները Սյունիքում էին, մինչդեռ շատերն արդեն գիտեին, թե ինչ է տեղի ունեցել: Հայրիկին համոզելու և տուն «բերելու» համար նրան ասում են, թե որդին գերեվարված է, պետք է Երևան վերադառնալ ու Կարմիր խաչի գրասենյակ գնալ:

«Սեպտեմբերի 18-ին ամուսինս եկավ տուն: Մեր ամբողջ Հաղթանակ թաղամասը, մեր ընկերները երևի գիտեին, որ Կարենը զոհվել է, բացի մեզանից: Լուսացրեցինք գիշերն այն մտքով, որ Կարենը գերի է, հաջորդ առավոտյան արդեն մեզ հայտնեցին ճշմարտությունը: Այդ մեկ շաբաթվա ընթացքում, երբ լուրի էինք սպասում, մեզ ասել էին, որ Կարենին տեսել են, իրենից մեկ մազ անգամ չի պակասել, և մեր ընտանիքի բոլոր անդամներն աղոթում էին մեր մյուս տղաների համար, այնինչ մեր Կարենը միացել էր տղերքին»: Չսպիացող վերք է որդու ֆիզիկական բացակայությունը: Տիկին Գոհարն ասում է՝ հիմա կարծես իր «եսերի» կռվի մեջ ապրի: «Ավելի հաճախ բանականությունս ու սիրտս այնքան տարբեր կերպ են մտածում: Ուղղակի միայն մեկ բան եմ խնդրում, որ ադեկվատ մնամ, չչարանամ: Որովհետև իմ տղան այդպիսի տեսակ չէր, ես պետք է արժանի ապրեմ իմ Կարենին, որ նրա անունը կարողանամ պատվով պահել: Պետք է շատ զգույշ ու պատվով ապրել, քանի որ իր կյանքի գնով ենք ապրում»:

Կարենն ավագ քույր ունի: «Կարենն իր շրջապատում քույրիկի մասին միշտ ասել է՝ իմ մեծ ախպերը: Հիմա իր ընկերներն են ասում, որ քույրիկին ընկերների մոտ այդպես է ներկայացրել: Իրենք շատ կապված էին իրար, առանձնահատուկ սեր ու կապվածություն էր: Հիմա նույն կերպ թոռնիկս է ապրում քեռու մասին հուշերով, նրա հետ իր կապվածությամբ: Ինձ երբեմն թվում է, թե թոռնիկս Կարենի հետ հոգևոր կապի մեջ է, իր մտքերով, զգացողություններով կարծես կապված լինի քեռու հետ»: Ու հիմա Կարենի ընտանիքում բոլորը իրար թև ու թիկունք են դարձել իրենց բաժին հասած մեծ ցավը պատվով հաղթահարելու գործում: «Կարենիս ուժը կարծես ինձ փոխանցված լինի: Հուզական մարդ լինելով՝ փորձում եմ ինձ միշտ ադեկվատ պահել: Հանուն աղջկաս, հանուն իմ ընտանիքի պետք է ուժեղ լինեմ: Գիտեք՝ երևի բոլորիս էլ ընտանիքն է ամուր պահում, միշտ նշում եմ, որ «հանուն»-ներով ենք ապրում: Ինչ-որ գերբնական ուժ կարծես լինի, որովհետև կարոտներով ապրելը շատ բարդ է: Մի օր աղջիկս ասաց՝ զարմանում էի, որ 2020 թվականից հետո քույրերն ապրում են առանց եղբայրների: Հետո նշեց՝ մա՛մ, բայց ես իմ հարցի պատասխանը գտա, թե ինչպես…»:

Հ. Գ. - Կարեն Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Հաղթանակ թաղամասի պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Mitsubishi»-ն Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք, կամ ձեր դիմաց դուրս գա․ հարցում Աբովյանում Հայկական E-auto-ն Hongqi-ի համաշխարհային ֆորումում էր․ փորձի փոխանակում՝ հօգուտ հայ վարորդների Ղազախստանը ծրագրում է 250 ՄՎտ հզորությամբ գերհամակարգչային կենտրոն՝ NVIDIA-ի մասնակցությամբ Ինչի՞ է նյարդային Փաշինյանը. հիշու՞մ եք մետրոյում նրա խոսելաձևը արցախցի կնոջ հետ և ոչ միայն. հարցում ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին