Լրահոս
Կարևոր


Ուրիշ ինչ-որ բան էիք սպասո՞ւմ. այդ ուղտը բոլորի դռանն էլ չոքելու է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկվա լրահոսը կոնսերվատորիական ցնցումների մեջ էր՝ «Երևանի պետական կոնսերվատորիան փակում են...» ահազանգով, մեկնաբանություններով, «ջղայն» սմայլիկներով: Անգամ կոնսերվատորիայի ղեկավարությունը ստիպված եղավ արձագանքել, ինչով հաստատեց, որ խնդիր իսկապես կա, բայց միաժամանակ նշելով, թե «հարգալից պայքարի» կողմնակից են: Դե, գուցե հույս ունեն, որ եթե իրենց սիրելի «մեծարգո վարչապետին» բան չասեն, միգուցե իրենց ձեռք չեն տա:

Ըստ ամենայնի, խոսքը բուհերի խոշորացման ծրագրի՝ փաշինյանական իշխանության հերթական «հանճարեղ» մտահղացման մասին է: Այսպես կոչված՝ «ակադեմիական քաղաքի» մասին (ճիշտ կլիներ դրա անունը «համակենտրոնացման ճամբար» դնել), որտեղ միավորվելու են նաև «արվեստի-մշակույթի» գծով բուհերը՝ Գեղարվեստի ակադեմիան, Թատերականը, Կինոյի ինստիտուտը, Կոնսերվատորիան (իսկ ընդհանուր առմամբ, բոլորը): Դա համարժեք կլինի բոլոր այդ բուհերի փակմանը, կարծում ենք: Բայց սա ավելի գլոբալ քննարկման խնդիր է: Այլ խնդիր է նաև ԿԳՄՍՆ «պարզաբանումը»՝ աշխատանքային խմբերի ու կլաստերների մասով, որն ավելի շատ հաստատում էր, քան հերքում:

Այլ խնդիր է նաև այն, թե ինչու «Բրյուսովից» հետո հիմա էլ առանձին բարձրացավ «մշակութային» բուհերի միավորման թեման, որը հազիվ թե, մեղմ ասած, մի քանի օրվա, ամսվա կամ տարվա հարց է: Այս պարագայում խոսքն այլ բանի մասին է, այլ հարցեր կան: Գոնե առայժմ: 2018ին «թավշյա» հարայհրոցից հետո Փաշինյանի իշխանությունը փակեց մշակույթի նախարարությունը՝ այն տարրալուծելով ԿԳՄՍՆ-ի մեջ: Հետո ասում էին, թե՝ նվագախմբում այդքան ջութակահարներն ինչի՞ համար են պետք, կրճատենք, մի քանի ջութակը լրիվ բավական է, փողերը խնայենք: Հետո մշակութային տարբեր օջախներում, կառույցներում զանազան կամայականություններ էին անում, «օդից» ղեկավար էին փոխում, թատրոններ էին փակում: Մի խոսքով՝ տարիներ շարունակ այլ ոլորտների հետ միասին պատերազմ էին հայտարարել արվեստին, մշակույթին, կրթությանը, ազգայինին:

Ուրեմն, ի՞նչ էիք սպասում, սիրելի հայրենակիցներ, հատկապես մտավորականներ: Ցավոք, շատերն այդ ամբողջ պրոցեսների ժամանակ լռում էին՝ կարծելով, թե ուղտն իրենց դռանը չի չոքի: Այդպես չի լինում, այս իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու, և այդ ուղտը բոլորի շեմին հայտնվելու է մի օր:

Իսկ ընդհանրապես, Արցախի դռները փակածների համար ի՞նչ մի խնդիր է կոնսերվատորիայի կամ տո հենց ԵՊՀ-ի դռները փակելը, այդ բուհերի շենքերն էլ իրենց բիզնես շահերին ծառայեցնելը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մայրության օրվան նվիրված տոնական համերգը Կրեմլում հավաքեց ավելի քան 2 հազար բազմազավակ ընտանիքներԱդրբեջանի և Իրանի զինված ուժերը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսելԹուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքըԱրկտիկական բեմի գրավումը Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի կողմից Վարչախումբը փորձում է մոռացության տալ մեր հիշողությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ եւ առաջ ապտակ էր Փաշինյանին․ Էդուարդ ՇարմազանովԳերմանիան մոտենում է 100 ԳՎտ արևային էներգիայի գեներացման «Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Մեղավորը պետք է պատժվի երկիրն այս օրը գցելու համար․ Հրայր Կամենդատյան Փաշինյանը ծառայում է Էրդողանի իշխանությանը և շարունակելու է ժողովրդին խաբելով առաջ մղել նրա օրակարգը․ «Հայաքվե»Հայաստանը ոչինչ չշահեց COP29-ից. Ադրբեջանն օգտագործեց այն Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու համար. Աբրահամյան Ոչ խեղճ ենք, ոչ թույլ ենք, ոչ էլ անհրաժեշտություն ունենք համակերպվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը մեր աչքի առաջ փորձում է Հայաստանը վերակողմնորոշել Ռուսաստանից Թուրքիա․ «Հայաքվե»Չպետք է այս իշխանությանը թույլ տալ մեզ վերածել Թուրքիայի ծայրագավառի․ Ավետիք ՉալաբյանՊատմական և իրական Հայաստանների հակադրությունը կեղծ է․ Մենուա ՍողոմոնյանՌուսաստանին Հայաստանում պրոռուսական իշխանություն պետք չէ, Ռուսաստանին Հայաստանում պրոհայաստանյան իշխանություն է պետք․ Մհեր ԱվետիսյանԳեներալ Նորատ Տեր Գրիգորյանի հետ քննարկեցինք Մոսկվայում տեղի ունենալիք Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումի գործունեության մասին հարցեր. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր ԱվետիսյանReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներինՆավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն ՀովասափյանԴիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան