Միշելը Պուտինին «շնորհավորել» է «ընտրություններում ջախջախիչ հաղթանակի» կապակցությամբ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական խորհրդի նախագահը հեգնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան այսօր մեկնարկած նախագահական ընտրություններով հաղթանակի կապակցությամբ: ԵՄ պաշտոնյան համապատասխան գրառումն արել է X սոցիալական ցանցի միկրոբլոգում:
«Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ։ Չկա ընդդիմություն, չկա ազատություն, չկա ընտրություն», - գրել է Միշելը:
ՌԴ-ում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։
Հիշեցնենք, որ պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվել։
Ընտրությունների նախօրեին Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին, կոչ է արել մասնակցել ընտրություններին` արտահայտելով իրենց քաղաքացիական և հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկելով իրենց թեկնածուի և Ռուսաստանի հաջող ապագայի օգտին։