Լրահոս
Կարևոր


Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Արմեն Աշոտյան

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԲՈՒՀ-երը Երևանից հանելու նախագծին և ներկայացրել դրանք Երևանից չհանելու 7 պատճառ․

«Հայաստանի աղմկահարույց մարտահրավերների կույտում օրերս սրացավ ևս մեկը. Փաշինյանը մտադիր է հիմնահատակ քանդել Հայաստանի բուհական համակարգն «Ակադեմիական քաղաք» նախագծի անվան տակ: Իրեն բնորոշ ձեռագրով նա խառնում է թացը չորի հետ, իրական խնդիրները՝ զավեշտալի լուծումներով, միջազգային պրակտիկան՝ փող աշխատելու մոլուցքով:

Նրա բերած «հիմնավորումներն» այնքան զավեշտալի և քաոսային են, որ անգամ մասնագետները կարող են գլուխ չհանել ամբողջությամբ: Փորձենք տարանջատել մի քանի սկզբունքային հարց:

1. Գաղտնիք չէ, որ բուհական համակարգում իրոք առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ հարցերը կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում, սակայն կարոտ են համակարգային և ֆունդամենտալ լուծման: Նիկոլի առաջարկած տարբերակը ոչ թե խնդիրների լուծում է, այլ խնդիրները կատաստրոֆայի վերածելու նախագիծ: Գլխացավի դեպքում գլուխը չեն կտրում:

2. Իրար խառնել մասնավոր, հանրային և միջպետական բուհերի խնդիրները՝ նույնն է, ինչ արձանագրել հիվանդների միջին ջերմությունը հիվանդանոցում: Խիստ կասկածում եմ, որ նույն Ամերիկյան, Ֆրանսիական կամ Սլավոնական համալսարանների դեպքում Փաշինյանը կհաջողի առաջ մղել իր ցնորքը նման խոցելի և դատարկ հիմնավորումներով: Իր մատնանշած դրվագները, որոնք կապված են մի շարք մասնավոր հայաստանյան բուհերի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ միջազգային մամուլի հրապարակումների հետ, իրենց լուծումները ստացել էին մասնավորապես իմ՝ որպես կրթության նախարար, պաշտոնավարման ժամանակ: Կտրուկ ուժեղացնել պետական վերահսկողությունը, մատչելի դարձնել իրական տեղեկատվությունը հասարակության համար, ապահովել միասնական իրավակարգավորումներ բոլոր բուհերի համար. այս և մի շարք այլ գործիքներ պետությունը պարտավոր է կիրառել ոլորտում կրթական ստանդարտների ապահովման նպատակով:

3. Առանձին ուսանողական կամպուսները բուհերի զարգացման ընդունված մոդել են, սակայն այդ մոդելը չի ենթադրում վերացնել բուհական առկա ենթակառուցվածքները՝ նորերը ստեղծելու պատրվակով: Հակառակը, բուհերի հետագա զարգացման համար պահպանվում են գոյություն ունեցող կառույցները, իսկ նորերը կառուցվում են արդեն այլ վայրերում՝ հանրակացարաններ, լաբորատորիաներ, գրադարաններ, սպորտային համալիրներ և այլն: Այս ճանապարհով են գնացել բոլոր եվրոպական երկրներում:

Նիկոլի բերած հիմնավորումն առ այն, որ ներկայիս բուհական շենքային համալիրներն օգտագործվելու են այլ նպատակներով, երկաթե ապացույց է, որ տվյալ «բարեփոխման» հիմքում ոչ թե կրթական շարժառիթներ են, այլ բացառապես որոշ շրջանակների նեղ ֆինանսատնտեսական շահեր: Բուհերը փակում են՝ մեծ փող աշխատելու, այլ ոչ թե՝ կրթության որակի համար: Սա աներկբա ճշմարտություն է:

4. Մեկ այլ լրջագույն խնդիր է ծագում՝ կապված եվրոպական բարձրագույն կրթական տարածքի՝ Բուլոնյան գործընթացի հետ: Այս պրոցեսի կարևորագույն ուղղություն է բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնումը, այնինչ Փաշինյանի առաջարկն աննախադեպ կոշտ, կոպիտ միջամտություն է բուհերի գործունեության մեջ, ինչը Հայաստանի բռնապետացման հերթական աղաղակող օրինակն է:

Ի դեպ, ոչ միայն կառավարությունն է անհատույց և անժամկետ վարձակալության տվել պետական շենք-շինություններ բուհերին, այլև բուհերն ունեն բազմաթիվ սեփական շենքեր և ենթակառուցվածքներ, որոնք բուհերինն են, այլ ոչ թե կառավարությանը: Բուհերի գործունեությանն ուղղված այս հարվածը չպետք է թողնել միջազգային պատկան կառույցների ուշադրությունից դուրս՝ Բուլոնյան գործընթացի քարտուղարություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական բուհերի և ուսանողների ասոցիացիաներ և այլն:

5. Հարցի ֆինանսական կողմը նույնպես ապացուցում է, որ Նիկոլի առաջարկը բացարձակ կապ չունի կրթական մոտիվների հետ: Երևանի բոլոր բուհերը տեղափոխել մեկ վայր անհնար է 1 միլիարդ դոլարով: Նույն ԵՊՀ-ն, Բժշկականը, Պոլիտեխը ոչ թե սովորական շենքեր են, այլ «городок»-ներ են՝ իրենց ենթակառուցվածքով, հիվանդանոցներով, լաբորատորիաներով և այլն: Վերջին տարածաշրջանային փորձը՝ նոր բուհ կառուցելու, ունեցել է Վրաստանը, որը Սահակաշվիլիի օրոք ամերիկյան փողով Բաթումում ստեղծում էր ժամանակակից տեխնոլոգիական համալսարան:

Նախագծի վրա դեռևս 10 տարի առաջ ծախսվել էր 100 միլիոն դոլարից ավելի փող, սակայն պրոյեկտը հաջողությամբ չավարտվեց, և Բաթումում կառուցված շենքն այժմ ծառայում է այլ նպատակների: Այս փորձը ևս վկայում է, որ 1 միլիարդով հնարավոր չի լինելու իրականացնել «Ակադեմ քաղաքի» պրոյեկտը:

6. Փաշինյանի առաջարկը Երևանում ոչ մի բուհ չթողնելու առնչությամբ՝ նաև կատաստրոֆիկ է քաղաքակրթական առումով: Ավանդական բուհերը, նրանց շենքերը, նրանց հետ կապված պատմությունը և մշակույթն իրեն հարգող ցանկացած քաղաքի դիմագծի բաղկացուցիչ մասն են: Եթե Նիկոլի զառանցանքը կյանքի կոչվի, ապա Հայաստանը կդառնա առաջին և միակ երկիրը, որի մայրաքաղաքի տարածքում չի լինի և ոչ մի բուհ:

Մշակութաբանական առումով այս ցնորքը մեծագույն հարված է ոչ միայն Հայաստանի գիտակրթական դիմագծին, այլև Երևանի պատմությանը և քաղաքային մշակույթին: Փաշինյանական նույն տրամաբանությամբ մի օր մայրաքաղաքից կհանեն բոլոր թանգարանները, թատրոնները, համերգասրահները՝ հիմա էլ «մշակութային քաղաք» ստեղծելու դատարկաբանությամբ: Ցանկացած մեծ քաղաքում բուհերը մտավորականության, ակադեմիական էլիտայի դարբնոցներ և օջախներ են, առանց որոնց չկա քաղաքային մշակույթ, չկա քաղաք. կա բնակավայր: Դեմիրճյանի ժամանակ Երևանը միլիոնանոց քաղաք էին սարքում, որ քաղաքը մետրո ունենա, իսկ Նիկոլի օրոք մայրաքաղաք Երևանը վերածվելու է մի մեծ բարաքի:

7. Այս իշխանություններն արդեն սահմանել են ձախողված կառավարման համաշխարհային ռեկորդներ՝ տապալելով անգամ կայացած և նախկինում անխափան և բնականոն աշխատող ոլորտներ: Ուր մնաց, թե «թավշյա» բրիգադը՝ իրենց բրիգադիրի գլխավորությամբ, ի վիճակի լինի կյանքի կոչել որևէ միջին, էլ չասած՝ նման խոշոր տրամաչափի նախագիծ: 20 կգ ծանրաձողի տակ մնացած, բայց 200 կգ քաշ պատվիրողների լոպազության տակից մեր հասարակությունը կրկին դուրս է գալու կոտրված ողնաշարով:

Այսքանով, անշուշտ, փաշինյանական «Ակադեմ քաղաքի» դեմ փաստարկները չեն սպառվում: Առկա են բազմաթիվ այլ, այդ թվում՝ խիստ մասնագիտական հակացուցումներ, որոնց գործող նախարարը, վստահ եմ, տիրապետում է, սակայն ակնհայտորեն գերադասում է ոտնակոխ անել նաև սեփական մասնագիտական «ես»-ը՝ հանուն խիստ կասկածելի շահագրգռվածությունների:

Հաշվի առնելով այս չարաբաստիկ «ռեֆորմի» շահառուների մեծ թիվը՝ կարելի է ակնկալել ավելի մեծ հանրային ընդվզում, քան պարզապես Կոնսերվատորիայի կոլեկտիվի դժգոհությունը, ով ստանձնել է ողջ բուհական համակարգի շահերի պաշտպանության առաքելությունը: Տարիներ առաջ, երբ որպես ԿԳ նախարար՝ այցելել էի Իրանի Իսլամական Հանրապետություն, առանձին հանդիպում էի ունեցել նաև Իրանի այդ ժամանակների նախագահ Ահմադինեջադի հետ: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր Իրանի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնում մեզ Երևանի պետական կոնսերվատորիայի գոյության համար, որն իր լուման ուներ բարեկամ երկրում երաժշտական կրթության զարգացման գործում:

Ճշմարտության համար պետք է ասել, որ նույն դրական խոսքերին արժանացավ նաև Ագրարային համալսարանը: Ո՞վ իմանար, որ տարիներ անց Հայաստանի ղեկավարը կցանկանա փակել նաև այդ բուհը, որին շնորհակալ էր Իրանի ղեկավարը…»։

 

Չգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ ԱրզումանյանՈւսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» պանելային քննարկում էր կազմակերպել հաջողակ կանանց մասնակցությամբՀայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՆերգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման Պետրոսյան