Բայդենն իր միգրացիոն քաղաքականությամբ կործանում է ԱՄՆ-ն. Թրամփ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր միգրացիոն քաղաքականությամբ կործանում է երկիրը։ Այս կարծիքը հինգշաբթի հայտնել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը։
«Թույլ տալով անօրինական միգրանտներին ներխուժել երկիր՝ Բայդենը սպանում է սոցիալական ապահովությունը և բուժօգնություն և կործանում մեր երկիրը», - գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։
Նա ևս մեկ անգամ դեմոկրատին անվանել է «ԱՄՆ-ի պատմության ամենավատ նախագահը»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Բայդենի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրում անօրինական միգրանտների թիվը հասել է 15 միլիոնի, նրա կարծիքով՝ ներկայիս նախագահը դժվար թե հասկանում է ճգնաժամի իրական մասշտաբները։
Անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակը մի քանի տարի շարունակ հակասությունների առարկա է դարձել հարավային նահանգների և դաշնային կառավարության միջև: Ամենալարված իրավիճակը ստեղծվել է Տեխաս նահանգում, որի նահանգապետ Գրեգ Էբոթը հանդես է գալիս անօրինական միգրացիայի կոշտ ճնշմամբ և դեմ է այս հարցում ամերիկյան ներկայիս վարչակազմի քաղաքականությանը։ Հանրապետական նահանգապետը սկսել է ապօրինի ներգաղթյալներին ավտոբուսներով տեղափոխել խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Վաշինգտոն, Նյու Յորք և Չիկագո: