Զախարովան` «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության մասին
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գլխավորն այն է, որպեսզի ամերիկյան իշխանությունները չմոռանան, թե ինչպես է իրենց տեղեկատվական-քաղաքական միջավայրը «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկիչներին կապում ԻՊ արգելված ահաբեկչական կազմակերպության հետ։ Այս մասին իր գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հիմա մենք գիտենք, թե որ երկրում են այդ արնախում սրիկաները ծրագրել թաքնվել հետապնդումից՝ Ուկրաինայում։
Այն նույն երկիրը, որն արևմտյան լիբերալ վարչակարգերի ձեռքերով տասը տարի վերածվել է Եվրոպայում ահաբեկչության տարածման կենտրոնի՝ ծայրահեղական ավյունով առաջ անցնելով անգամ Կոսովոյից»,- գրել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ Մոսկվայում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի: