Գազայի հատվածից 8 հրթիռ է արձակվել Իսրայելի Աշդոդ քաղաքի ուղղությամբ
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը վերջին երկու ամսվա ընթացքում առաջին անգամ Գազայի հատվածից հրթիռակոծել է Իսրայելի Աշդոդ քաղաքը, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
Ինչպես գրում է timesofisrael.com-ը, ընդհանուր առմամբ արձակվել է ութ հրթիռ, որից երկուսը որսացել է իսրայելական ՀՕՊ համակարգը, մնացածն ընկել են բաց տարածքում:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:
Վերջին անգամ Գազայի հատվածից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարավային ափամերձ քաղաքի՝ Աշդոդի ուղղությամբ հրթիռներ էին արձակվել հունվարի 14-ին: