Լրահոս
Կարևոր


«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զրույցի մեկնարկին Արենի մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք որդու մանկություն: «Այնքան խելացի էր: Գնում էր մանկապարտեզ, բացի իր ոտանավորները, նաև մյուսներինն էր սովորում ու տուն գալիս: Թե՛ դպրոցում, թե՛ մանկապարտեզում ցանկացած միջոցառման ժամանակ պետք է գլխավոր դերերում լիներ: Փոքր տարիքից շատ լավ նկարում էր, նկատեցինք իր տաղանդը: Քեռու գենը կար, բայց Արենն ինքնուս էր: Փոքր տարիքում շատ աշխույժ երեխա էր, մեծացավ ու մի տեսակ լրջացավ: Տանն ու բարեկամների մոտ անընդհատ հումորներ էր անում, իսկ դրսում չափից դուրս լուրջ էր: Երբ բոլորին պատմում եմ, ասում, թե որքան կատակասեր էր Արենը, կարող են անգամ չհավատալ, ցույց եմ տալիս իր մասնակցությամբ տեսանյութերը, դրանից հետո նոր հավատում են: Գիտեր, թե ամեն միջավայրում իրեն ինչպես պետք է դրսևորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Արենի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցում որդին լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ էր, իսկ հետո էլ բարձր գնահատականներով ավարտեց այն: «Հետո ընդունվեց Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի բաժինը: Ընդունվեց անվճար հիմունքներով՝ իր խելքի ու աշխատասիրության շնորհիվ: Պետք է երեք քննություն հանձներ, առաջին քննությունը հանձնեց, եկավ տուն, ասաց՝ ես ընդունված եմ, անգամ վստահ եմ, որ անվճար եմ ընդունվելու: Համալսարանի դասախոսական կազմը մինչև հիմա էլ իր մասին խոսում է, ասում, թե որքան լավ ուսանող կլիներ: Բայց, ցավոք, անգամ ուսանող լինել չհասցրեց, ընդունվեց ու զորակոչվեց բանակ… Այժմ համալսարանում իր նկարն է դրված»: Տիկին Քրիստինեն ասում է՝ շատ էր նկարում 44-օրյա պատերազմում անմահացած մեր տղաներին:

«Նկարում էր, հետո էլ ինձ ասում՝ մա՛մ, տեսնես ինձ ո՞վ է նկարելու: Երբ հարցնում էի, թե ինչո՞ւ է նման բան ասում, հանգստացնում էր ինձ՝ կատակ եմ անում: Շատ է եղել, երբ պատվերով նկարել է, նկարը փոխանցելու և գումարը վերցնելու ժամանակ, երբ իմացել է, որ պատերազմում անմահացած տղայի է նկարել, գումարը չի վերցրել: Շատ խղճով էր»: Արենն իր կյանքը կապել էր կերպարվեստի հետ, չնայած մեծ էր նաև իր հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, մրցումների ժամանակ առաջին հորիզոնականներ էր գրավում, բայց մայրիկն ասում է՝ իրենը կերպարվեստն էր: 2021 թ. հուլիսի 28-ին Արենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայության վայրը Վարդենիսն էր: «Երբ մեկն ուզում էր բանակից ազատվել, բարկանում էր. «Դուք ի՞նչ տղերք եք: Եթե ես, դու, մյուսն ազատվեցինք, ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի»: Ինձ ասում էր՝ մա՛մ ջան, չմտածես, եթե ես հայրենիքի համար զոհվեմ, իմացիր՝ դու թագավոր տղա ունես: Միշտ նման բաներ էր ասում, հետո կատակի տալիս ու անցնում առաջ. «Մա՛մ ջան, գնամ, շուտ ծառայեմ ու գամ»: Գնաց, շուտ ծառայեց ու եկավ: Շատ էր սիրում զինվորական համազգեստը: Հագուստը պետք է կոկիկ լիներ, կոշիկները՝ մաքուր: Արձակուրդ էր գալիս, եղբորը կանչում ու սկսում ամեն ինչ բացատրել՝ քեզ կսովորեցնեմ, թե ինչպես պետք է կոշիկներդ մաքրես, ինչպես քեզ պահես: Ամեն ինչ սովորեցնում էր եղբորը»: Մայրիկն ասում է՝ որդուն բանակ ճանապարհելուց հետո կարծես անընդհատ վատ լուրի սպասեր:

«Հիմա, երբ վերլուծում եմ այդ օրերի իմ ապրումները, անընդհատ զգացել եմ տագնապային ինչ-որ մի բան: Չգիտեմ՝ միայն ես եմ նման զգացում ունեցե՞լ, թե՞ բոլոր մամաները: 14 օրը մեկ բարձրանում էր դիրքեր, ես այդ օրերին կարծես չքնեի: Բայց իր զգացողությունները, տպավորությունները շատ լավն էին ծառայության օրերից: Վերին Շորժայի դիրքերում էր ծառայում, զանգում էր ինձ՝ մա՛մ ջան, Քրիստինե՛ ջան, Վերին Շորժայից ձեզ անհանգստացնում է Արեն Մալաքյանը: Կատակ էր անում, իմ ներսում էլ անհանգստություն կար, ասում էի՝ ցավդ տանեմ, հեռախոսով երկար մի խոսի: «Մամ ջան, սաղ տոչնի ա»: Դա իր սիրելի արտահայտությունն էր:

Ամեն ինչից գոհ էր, չի եղել մի դեպք, որ ասի՝ մա՛մ ջան, այսինչ բանն ուղարկի: Մի անգամ չդժգոհեց, մի բան չուզեց մեզանից: Ծառայության ժամանակ իրեն հրամանատարը կանչել էր՝ Արե՛ն ջան, կցանկանա՞ս շարունակել ծառայությունդ: Ֆիզիկական շատ լավ տվյալներ ուներ, պատրաստված էր, ծառայում էր Հատուկ գործողությունների վաշտում»: Բայց Արենը մերժել էր ծառայությունը շարունակելու առաջարկությունը՝ ծնողներս ինձ են սպասում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա: Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր: «Մենք և՛ առավոտյան, և՛ երեկոյան պետք է պարտադիր խոսեինք իրար հետ:

Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 22:30-ին խոսել ենք, այնքան ուրախ էր, բարձր տրամադրությամբ: Առավոտյան ժամը 10-ին էր զանգում ինձ: Ասում էր՝ ժամը վեցին եմ արթնանում, ինձ թվում է՝ արդեն ժամը եսիմ քանիսն է, մա՛մ ջան, քեզ շուտ եմ զանգում ու զգում, որ քնած էիր, սիրտս պատռվում է, որ քեզ արթնացնում եմ, դրա համար ժամը 10-ին եմ զանգելու: Բայց երեկոյան ամուսինս ասաց՝ Արե՛ն ջան, առավոտները շուտ զանգի, որ հանգիստ լինենք: «Պա՛պ ջան, ուրեմն առավոտը ութին կզանգեմ»: Մինչև հիմա պիտի զանգի»: Մայրիկներ կան, որոնք զգացողություն են ունեցել, որ որդիները հեռախոսազանգերի ժամանակ իրենց հրաժեշտ են տալիս, մինչդեռ Արենը ծնողների հետ վերջին զրույցի ժամանակ այնքան ուրախ է եղել, բարձր տրամադրությամբ: Պատերազմն սկսվելու ժամանակ Արենը զորամասում է եղել, երկու օր առաջ էր իջել դիրքերից: Զոհվել է Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ:

«Սեպտեմբերի 13-ին ամուսինս, մեր հարազատները գնացին Արենի մոտ: Քանի որ նա զորամասում էր եղել, իր վերադարձն էլ տուն շուտ ստացվեց՝ հենց նույն օրը: Մարտունիի դիահերձարանում է եղել, հայրիկը ներս է մտել, ասել են՝ երկու հոգի կա, տեսեք՝ ձեր երեխա՞ն է, թե՞ ոչ: Ամուսինս ասում է՝ մինչև մտնելս այնքան աղոթեցի, որ Արենը չլինի, բայց առաջինը հենց ինքն է եղել: Արենի վնասվածքը գլխի հետևի հատվածում է եղել, գուցե եթե այդպիսի վիրավորում չստանար, փրկվեր: Ինչպես սիրուն իրեն ուղարկել եմ բանակ, այդպես էլ եկել է: Ինչպես այն ժամանակ էի իրեն համբուրում ու իր հոտը զգում, այդպես էլ այդ ժամանակ: Մեկմեկ դրանով էլ եմ մխիթարվում»: Տիկին Քրիստինեն ասում է՝ գնալով ցավն ավելի է ծանրանում:

«Մինչև իր զորացրման օրը սպասում էի, որ գալու է: Իրեն տեսել էի, բայց էլի սպասում էի: Իսկ հիմա այնքան ծանր է իր նկարները, տեսանյութերը նայելը: Աշխույժ էր, ամեն առիթի ժամանակ երգում ու պարում էր: Ամեն առիթի պետք է կենաց ասեր, շատ կենսուրախ էր»: Մայրիկին ապրելու ուժ տալիս է կրտսեր որդին: «Հիմա ինձ Տիգրանս է ուժ տալիս, ասում եմ՝ եթե նա չլիներ, հավանաբար ինձ հետ մի բան կանեի: Բայց ինքն ինչո՞վ է մեղավոր, չէ՞ որ եղբորից հետո իր թևերն էլ կտրվեցին»:

Հ. Գ. - Արեն Մալաքյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծառայության ժամանակ արժանացել է պատվոգրերի: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Մարգահովիտի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանն է ահազանգումՉնայած առատ տեղումներին՝ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ցածր է 17 սմ-ով Փաշինյանն իր ձախողումների մեղքը գցում է ընդդիմության վրա Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Պատասխան Ծայրահեղ աղքատության հաղթահարման պետական ծրագիրը քննադատողներին. Նարեկ Կարապետյան Ադրբեջանը կարող է լինել միայն Փաշինյանի փոքրիկ խմբակի երաշխավորը. Սամվել ԿարապետյանՄենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՄԻՊ Հայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանԻսրայելի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում առնվազն 9 մարդ է զոհվել «ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումՀայտնի է՝ այս տարի երբ կնշվի Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը (Վարդավառ)Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ Քարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Իրանի գերագույն առաջնորդը խոստացել է հաղթել թշնամուն նաև մշակույթի և տնտեսության ոլորտներում Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Եթե դա ձեզ դուր չի գալիս, գնացեք մարզելու Ֆրանսիայում կամ Պորտուգալիայում․ Գվարդիոլան՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացանկի մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Թրամփը պլանավորում է Իրանի հետ հակամшրտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա Իրանը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե ԱՄՆ-ն փոխի իր uպառնալից հռետորաբանությունը և uադրիչ գործողությունները․ Արաղչի ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Ի տարբերություն տարբեր կառույցների և երկրների, որոնք աջակցում են արցախցիների իրավունքների վերականգնմանը, հայաստանյան ռեժիմն իր ողջ ուժով խոչընդոտում է այդ ամենի կյանքի կոչմանը․ Աբրահամյան Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարովԻսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր՝ իրանական հրթիռներից պաշտպանության համար. FTՋեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության գործընթացը2027 թվականին մայիսի 1-ը` Սամվել Կարապետյանի հետ, այլ տեսք կունենա․ Նարեկ ԿարապետյանՍտամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել«Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչ՝ Աննա Ղուկասյանի տեսաուղերձըԽաբեբաների ընտանեկան զույգը կոտրել է Նյու Յորքի արվեստի շուկան. հարյուրավոր կեղծ գլուխգործոցներ վաճառվել են որպես բնօրինակներԻրանի դեմ գործողությունն ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար. Արաղչի ԶՈւ պահեստազորի փոխգնդապետ, ՀՃԿ անդամ Նառա Գևորգյանը գրառմամբ դիմել է Սուրեն ՊապիկյանինԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական Էկոնմիկայի նախարարի արձագանքը Wildberries-ի խնդիրների և իմ մեկնաբանությունը ջերմոցային տնտեսությունների մասին․ Էդմոն ՄարուքյանՌոբերտ Քոչարյանը և «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ արժանապատվության, ՔՊ-ի թեզերի և հայ-թուրքական հարաբերությունների մասին«Մամայի բալա». նոր սիթքոմ, նոր կերպարներ ու անկանխատեսելի իրավիճակներ Պատասխանել եմ մի շարք հարցերի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «ՀայաՔվե» միավորման համագործակցության անհրաժեշտության, նպատակների և համատեղ աշխատանքի տրամաբանության մասին. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը կհիշի, որ Եվրոպան օգնության չհասավ Իրանի դեմ պատերազմnւմ. Թրամփ Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԻրանը մшհու չափ ուզում է գործարք կնքել․ Թրամփ Փաշինյանն իր վստահված անձանց միջոցով Ռուսաստանի հետ կապերից շահույթ է ստանումԿարիերայիս ավարտը մոտենում է. եկեք վայելենք յուրաքանչյուր հանդիպումը․ Ռոնալդու ԶՈւ պահեստազորի գնդապետ, ՀՃԿ անդամ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն Պապիկյանին«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե». միանանք, հզորանանք, որ հաղթե´նքԱյս պայքարի մեջ ինչ ուզում է թող լինի, կարևորը գիտենք՝ ուր ենք գնում․ Նարեկ ԿարապետյանՎերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Ամենամեծ փորձն ունենք տնտեսության մեջ և դա վստահություն է տալիս մեր հայրենակիցներին. Նարեկ ԿարապետյանՄեզ պետք է գործընկեր, որը գնում է մեր ապրանքը, ոչ թե վաճառում է մեր ապրանքից. Ն. Կարապետյան