Արևադարձային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ ապրիլի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաև` Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը հասնելու է +20․․․+22 աստիճանի։