Վինիսիուսը ճանաչվել է Լա լիգայի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լա Լիգայի պաշտոնական կայքը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է մարտի լավագույն ֆուտբոլիստ։
Մարտին 23-ամյա բրազիլացին անցկացրել է 3 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցանակի համար պայքարում Վինիսիուսն առաջ է անցել «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիից, «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Բրայիս Մենդեսից, «Վիլյառեալի» հարձակվող Ալեքսանդր Սորլոտից և «Աթլետիկի» խաղացող Գորկա Գորոսետայից։
Ընդհանուր առմամբ, Վինիսիուսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։