Լրահոս
Կարևոր


Քաղաքական դաշտի վակուումն ու ընդհանուր անվստահության մթնոլորտը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել։ Այդ մասին են վկայում պարբերաբար իրականացվող հարցումները։ Օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից վերջերս հրապարակված հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը 17 %-ի համար է նախընտրելի Նիկոլ Փաշինյանը։ Սակայն շատ փորձագետներ նշում են, որ իրականում դա բավական «ճոխ» թիվ է: Եվ իրոք, կան տեղեկություններ, որ այլ հարցումների համաձայն՝ վերջինիս վարկանիշը ավելի ցածր է։ Ու եթե առկա միտումը շարունակվի, ապա իշխանությունները կարող են լիարժեք սպառված համարվել ու դուրս մղվել ոչ միայն իշխանական «բարձունքներից», այլև քաղաքական դաշտից ընդհանրապես։

Իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն ու հակառակորդին անվերջ զիջումները հիասթափեցնում են նույնիսկ այն մարդկանց, ովքեր ժամանակին կուրծք էին ծեծում Փաշինյանի համար՝ համոզված լինելով, որ նա վերջապես կարդարացնի իրենց հույսերը։ Այս իրողությունը վստահաբար հասկանում են նաև իշխանությունները։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են այնպիսի «տրյուկներ» կիրառել, որ մարդկանց մանիպուլացնելու միջոցով կարողանան գոնե մի քիչ բարձրացնել իրենց վարկանիշը: Դրանով է պայմանավորված, որ, ի մասնավորի, Փաշինյանը մարզային այցելությունների շարք սկսեց, որի ընթացքում «հանկարծ» չարաշահումներ, խախտումներ էր հայտնաբերում, կախիչներ էր պոկում, ցնցուղներ հանում, իսկ դրան հետևում էին իբր կոռուպցիոն չարաշահումների դեպքերը։

Ավելին, որոշ պաշտոնատար անձինք ոչ միայն պաշտոնազրկվեցին, այլև նույնիսկ «հայտնվեցին» իրավապահների թիրախում։ Եվ չնայած այս տեսարանային գործելակերպը որոշ արդյունք տալիս է փոքրաթիվ մարդկանց շրջանում, բայց էականորեն չի կարող ազդել իշխանությունների վարկանիշի վրա։ Որոշ դեպքերում էլ ուղղակի ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ։ Միաժամանակ, ուշագրավ է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հարցման մասնակիցների 68 %-ը դժգոհ է Հայաստանի խորհրդարանի աշխատանքից։ Թերևս այս դժգոհությունը բնական է։ Ընդհանուր առմամբ, օրենսդիր մարմինը նաև քաղաքական դիսկուրսի և մտքերի փոխանակման հարթակ է, բայց գործող մեծամասնության պայմաններում խորհրդարանում քաղաքական միտքն ընդհանրապես բացակայում է։

Իշխանական պատգամավորները կա՛մ պարզապես Նիկոլ Փաշինյանի ասածներն են կրկնում, կա՛մ էլ ուղղակի հոխորտում են ընդդիմության հասցեին ու յուրաքանչյուր ձախողման մեջ մեղադրում նախկիններին։ Ոչ միայն չկան բովանդակային հարցադրումներ ու տեսլականի ձևավորում, այլև, բնականաբար, չի դրսևորվում իշխանական պատգամավորների անհատականությունը։ Չէր էլ կարող դրսևորվել, անկեղծ ասած: Ինչպես ընտրվելու ժամանակ էին նրանք, նույն քպականներից մեկի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի «ուսապարկի» դեր կատարում, այնպես էլ շարունակում են նույն դերը կատարել։ Իշխող քաղաքական ուժը ձևավորվել է ընդամենը մեկ մարդու քաղաքական ստվերի ներքո։ Եթե քաղաքական դաշտում չլինի նա, ՔՊ-ն ուղղակի կփլուզվի։ Իսկ դա, մեղմ ասած, շատ հեռավոր ապագայի խնդիր չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, ապա պետության համար նա ոչ մի ձեռքբերում չի գրանցել, բացի կորցնելուց, հանձնելուց ու հանձնելը լեգիտիմացնելուց։

Հետևաբար, ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները միայն սպասարկում են այս օրակարգը: Ըստ այդմ, նրանց մնում է միայն գիտակցել, որ ցանկացած պահի Փաշինյանը նրանց «գցելու» է... Մյուս կողմից էլ՝ հարցումները փաստում են, որ ընդդիմության վարկանիշը ևս բարձր չէ։ Ընդդիմադիր ուժերը պայքարի մի շարք փորձեր ձեռնարկել են, սակայն այդ պայքարի արդյունքներն այդպես էլ չեն կապիտալացվել։ Ուստի, ընդդիմադիր ուժերը նույնպես վերադիրքավորվելու և ավելի թարմ օրակարգով հանդես գալու խնդիր ունեն։ Ընդհանուր առմամբ, հանրության շրջանում հիասթափություն կա։ Ու պատահական չէ, որ քաղաքական գործիչներին չի վստահում նշված հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 60 %-ը։

Այս իրողությունը վկայում է այն մասին, որ քաղաքական դաշտում վակուում կա, որը այդպես էլ բաց է մնում։ Ուղղակի հարցն այն է, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն ի վիճակի կլինեն լցնել այդ վակուումը։ Ու սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, մանավանդ որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկուկես տարի ժամանակ է մնացել։ Ու եթե նույնիսկ արտահերթ էլ չլինի, ապա հստակ է, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտնվելու են բացարձակ «խաղից դուրս» վիճակում: Սա՝ ամենամեղմ բնութագրմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի հակաօդային պաշտպանությունը կյանքի և մահվան խնդիր է. հարցազրույց Իսրայելի ՀՕՊ համակարգի նախկին ղեկավարի հետ«Ուժեղ Հայաստան»-ի աճող ազդեցությունը՝ իշխանության հիմնական անհանգստությունը Տարածաշրջանային լարվածության ստվերը․ Հայաստանը տնտեսական հարվածի առջև Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Երբ հարցը պարզապես զարգացումը չէ, այլ՝ գոյությունը․ Վահե Հովհաննիսյան«Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Ուժեղ Սյունիք` ուժեղ ղեկավարի հետ. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանի 6 խոստումներն ՈՒԺԵՂ խաղաղության համար. Գոհար ՂումաշյանԱշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Ժողովուրդ ջան, դե, ասեք տեսնեմ՝ ինչիպիսի՞ ղեկավար եք ուզում ունենալՓաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ ԿարապետյանԻրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն․ Հայկ ԱթոյանԵվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան Փաշինյանի տեղն այնքան է նեղացել, որ սկսել է ժողովրդին պատերազմով սպառնալ․ ասում է, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլև ինքնիշխանություն ենք կորցնելու․ Էդմոն ՄարուքյանBALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարների«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամները խնդրագիր են հանձնել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին (տեսանյութ) Ուժեղ Հայաստանում յուրաքանչյուր ժամկետային զինծառայող կստանա երաշխավորված վարձատրություն և կկարողանա ֆինանսապես օգնել իր ընտանիքին. Տիգրան ԱբրահամյանՆերգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանHyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԺողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուՎստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանՍիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Պարզ է, որ Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պшտերազմը. Վարդան Ոսկանյան Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերՎերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Հունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման ՊետրոսյանՊшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ