«Յուքոմ»-ը պարզաբանում է տարածել Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակման հետ կապված
ՀասարակությունԻ պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումների տեղեկացնում ենք, որ Ucom ընկերության կողմից բաժանորդներին տրամադրվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները շարունակել են հեռարձակվել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի արգելքից հետո, քանի որ Ucom ընկերությունը տվյալ հեռուստաալիքի վերահեռարձակումը իրականացրել է ոչ հանրային մուլտիպլեքսից։
Թեև ընկերությունը չի խախտել որևէ օրենք, ինչպես նաև ՀՀՌՑ որոշումը, սակայն, մշտապես ձգտելով համապատասխանել պետական ստանդարտներին և մոտեցումներին, որոշել է «ՌՏՌ-Պլանետա»-ն այսուհետ վերահաղորդել հանրային մուլտիպլեքսից, որտեղ նշված հաղորդումներն արգելափակված են։