Հայաստան մտնելուն պես ձերբակալվել է Ստեփանակերտում իբրև թե պարեկ նշանակված Սարգիս Գալստյանը, նա մեղադրվում է լրտեսության համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Գալստյանը մինչև հիմա եղել է օկուպացված Ացախում, որտեղից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ կնոջ հետ եկել է Հայաստան: Գորիսում նա ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Կինն ազատության մեջ է: