Ռումինիայի վարչապետ Մարսել Չիոլակուն ասել է, որ հավատում է Մոլդովայի և Ռումինիայի միավորմանը ԵՄ կազմում, գրում է md.sputniknews.ru-ն:
«Ես կողմ եմ միավորմանը: Ես որևէ արգելք չունեմ, սա իմ իրավունքն է: Այո, ես շարունակում եմ հավատալ Մոլդովայի և Ռումինիայի միավորմանը, հավատում եմ, որ դա տեղի կունենա Եվրամիությունում»,- ասել է վարչապետը հեռուստաալիքներից մեկի եթերում։
Նա նաև նշել է, որ Մոլդովան ներկա փուլում կայուն է Ռումինիայի օգնության շնորհիվ։
«Մոլդովայում ապրում են իմ, ձեր պես ռումինացիներ: Պատմությունը ստեղծել է անարդարություն, բայց ես չեմ կարող փոխել անցյալը: Իսկ ներկան անցյալի հետևանքն է: Այն, ինչ դուք և ես կարող ենք անել, դա ապագան կառուցելն է»,- ասել է Ռումինիայի վարչապետը:
Ռումինիայի վարչապետը կողմ է Մոլդովայի հետ միավորմանը
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին